10:03 22.03.2025
Մարտի 22-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թալինի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:53 22.03.2025
Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհՍտամբուլի նահանգապետարանը կարգադրել է փակել 15 ճանապարհների երթևեկությունը Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատ տանող ճանապարհներին, ուր շաբաթ երեկոյան կտեղափոխեն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ «Մարտի 19-ին նահանգապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումներից բացի, որոշում է կայացվել որոշ ճանապարհներ փակել երթևեկության համար՝ մարտի 22-ից մարտի 23-ը»,- ասվում է նահանգային կառավարության հաղորդագրության մեջ: Երթուղիների փակման կից ցանկը պարունակում է […] ...
19:45 22.03.2025
Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք ստանալուց հետո վերադարձել է լոնդոնյան ակումբ: 22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ծնկի կապանների վնասվածք էր ստացել: Չնայած դրան, Կալաֆիորին մասնակցել էր ամբողջ խաղին: Իտալացիները Գերմանիայի հավաքականի դեմ պատասխան խաղը կանցկացնեն մարտի 23-ին Դորտմունդում, առաջին խաղում գերմանացիները հաղթել են 2-1 հաշվով: ...
19:40 22.03.2025
Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հիվանդանոցի վրաՊաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է իսրայելական բանակի կանխամտածված հարձակումը Գազայի հատվածում թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի վրա։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։ ԱԳՆ-ը ընդգծել է, որ «հիվանդանոցների, բժշկական կենտրոնների ոչնչացումը, հարձակումները բժշկական անձնակազմի և շտապօգնության անձնակազմի վրա ռազմական հանցագործություններ են և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք պատժվում են միջազգային իրավունքի համաձայն»: Ըստ ԱԳՆ-ի՝ «Իսրայելը, հարձակվելով հիվանդանոցի […] ...
19:30 22.03.2025
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթըՍտանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման […] ...
19:23 22.03.2025
Բելինգեմը գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդըՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և գերազանցել Ուեյն Ռունիի ռեկորդը: Այս մասին հաղորդում է Opta-ն: Լեգենդար անգլիացին իր երկրի ազգային հավաքականի կազմում նույն տարիքում հատել էր 40 խաղի շեմը: Հիշեցնենք, որ Բելինգեմը 2020 թվականի նոյեմբերի 12-ին 17 տարեկանում նշել էր նորամուտը Անգլիայի հավաքականում: ...
19:18 22.03.2025
Վարչապետը հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ի՞նչ շեշտադրումներ է արել«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային և այլ թեմաների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...