10:15 22.03.2025
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին Անգլիայի ազգային հավաքականի կազմում նորամուտի խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է Opta-ն:
Լյուիս-Սքելին Ալբանիայի հավաքականի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման փուլի մեկնարկային տուրի խաղում անգլիացիների կազմում իր նորամուտը նշել է 18 տարեկան 176 օրականում և 20-րդ րոպեին գոլ խփել: նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որը 18 տարեկան 209 օրական էր, երբ 2016 թվականին Ավստրալիայի ընտրանու դեմ կայացած խաղում իր նորամուտն էր նշել Անգլիայի հավաքականում և գոլ խփել:
19:53 22.03.2025
Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհ19:45 22.03.2025
Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք ստանալուց հետո վերադարձել է լոնդոնյան ակումբ: 22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ծնկի կապանների վնասվածք էր ստացել: Չնայած դրան, Կալաֆիորին մասնակցել էր ամբողջ խաղին: Իտալացիները Գերմանիայի հավաքականի դեմ պատասխան խաղը կանցկացնեն մարտի 23-ին Դորտմունդում, առաջին խաղում գերմանացիները հաղթել են 2-1 հաշվով: ...
19:40 22.03.2025
Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հիվանդանոցի վրաՊաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է իսրայելական բանակի կանխամտածված հարձակումը Գազայի հատվածում թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի վրա։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։ ԱԳՆ-ը ընդգծել է, որ «հիվանդանոցների, բժշկական կենտրոնների ոչնչացումը, հարձակումները բժշկական անձնակազմի և շտապօգնության անձնակազմի վրա ռազմական հանցագործություններ են և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք պատժվում են միջազգային իրավունքի համաձայն»: Ըստ ԱԳՆ-ի՝ «Իսրայելը, հարձակվելով հիվանդանոցի […] ...
19:30 22.03.2025
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթըՍտանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման […] ...
19:23 22.03.2025
Բելինգեմը գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդըՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և գերազանցել Ուեյն Ռունիի ռեկորդը: Այս մասին հաղորդում է Opta-ն: Լեգենդար անգլիացին իր երկրի ազգային հավաքականի կազմում նույն տարիքում հատել էր 40 խաղի շեմը: Հիշեցնենք, որ Բելինգեմը 2020 թվականի նոյեմբերի 12-ին 17 տարեկանում նշել էր նորամուտը Անգլիայի հավաքականում: ...
19:18 22.03.2025
Վարչապետը հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ի՞նչ շեշտադրումներ է արել«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային և այլ թեմաների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:10 22.03.2025
Արգավանդում քննարկեցինք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արգավանդ բնակավայրում չնախատեսված կանգառի ընթացքում քննարկել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ ...