09:25 22.03.2025
Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար․ Հանրային հեռուստաընկերության տված այս հարցին է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։
Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար, չգիտեմ … Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։
Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք։ Չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք։ Եվ հետևաբար, այդ հասկացությունները, հասկանու՞մ եք, փոխվում են, ժամանակը փոխում է: Մենք էլ ենք խաղաղության համաձայնագրի… իմիջիայլոց, հիշենք, որ անունը համաձայնագիր, արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են եղել: Հիշենք փաստաթուղթը, որն արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին և սպասվում է ստորագրության, կոչվում է՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ էինք, այն ժամանակ այդպիսի հոդվածներ ունեինք, քննարկում, քննարկում, քննարկում էինք: Մենք քննարկում էինք, այնտեղ աշխարհում ինչ-որ բաներ էին տեղի ունենում։ Քննարկում էինք, մեկ էլ մի պահ ասացինք՝ մի րոպե, եկեք նայենք՝ արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետք է չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե:
Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն, և իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այն բանաձևերը, որ ես ասում եմ՝ դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիան մենք չենք նկատում։
Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի բան անում ենք… դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք՝ տեսեք, այս ենք արել, ոչ մի բան… բայց այստեղ, արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի Կառավարությունը տվեց և այլն:
Բայց ես նորից ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև դրա մասին է։ Եկեք, ժողովուրդ ջան, հասկանանք՝ ինչի մասին է խոսույթը։ Ի՞նչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է, և ես ուղիղ ասում եմ Ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը՝ խաղաղությունն է երաշխավորը: Բայց կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին»,-գրել է նա:
16:01 22.03.2025
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում […] ...
15:45 22.03.2025
Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար ԱսադինՍիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում: 2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ […] ...
15:23 22.03.2025
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […] ...
15:10 22.03.2025
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...
14:55 22.03.2025
ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […] ...