Թրամփը ցանկանում է խուսափել Իրանի դեմ ուժ կիրառելուց․ Վիթքոֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+3.09 oC

Թրամփը ցանկանում է խուսափել Իրանի դեմ ուժ կիրառելուց․ Վիթքոֆ

10:58 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանի հետ երկխոսություն կառուցել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ուժ չկիրառելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։

Կարլսոնը խոստովանել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե շատ մարդիկ թե՛ ամերիկյան վարչակազմի ներսում, թե՛ դրսում փորձում են Թրամփին մղել ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը, կարծես, ցանկանում է նախ և առաջ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

«Այո, դա ճիշտ է», – պատասխանել է Վիթքոֆը:

«Կարծում եմ, որ նա ցանկանում է հարգանքով վերաբերվել Իրանին: Նա ցանկանում է վստահության հարաբերություններ հաստատել նրանց հետ, եթե հնարավոր է: Եվ դա նրա հրահանգն է իր վարչակազմին: Հուսով եմ, որ իրանցիները դրականորեն կընդունեն դա», – հավելել է հատուկ բանագնացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.03.2025

SHANTNEWS

Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համար

21:53 22.03.2025

Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համար

Նիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։ «Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 […] ...

Լարսը փակ է

21:36 22.03.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:27 22.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրը

21:14 22.03.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների հետ քննարկում է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր, որն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Քանուան։ «Ուիտկոֆի առաջարկը և որոշ այլ գաղափարներ քննարկվում են միջնորդների հետ, համաձայնության հասնելու համար շփումները չեն դադարել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ […] ...

Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքը

21:00 22.03.2025

Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքը

Transfermarkt-ը թարմացրել է ամենաթանկարժեք կազմ ունեցող ազգային հավաքականների տասնյակը: Առաջատարն Անգլիայի հավաքականն է` 1,26 միլիարդ եվրո արժեքով: Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է, որի կազմի արժեքը 1,16 միլիարդ եվրո է, լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան` 1,14 միլիարդ եվրոյով: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը այս ցուցանիշով ընդամենը 8-րդն է: 1.Անգլիայի հավաքական՝ 1,26 միլիարդ եվրո 2.Ֆրանսիայի հավաքական՝ 1,16 միլիարդ […] ...

BACK_TO_TOP