ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կիևի համար արդար գործարքի հասնել ճգնաժամը լուծելու համար, սակայն թույլ չի տա իրեն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։
Ինչպես նա նշել է ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, Վաշինգտոնն անընդունելի է համարում միջուկային զենքի կիրառման ռիսկը, այդ թվում՝ մարտավարական։
«Չնայած ես կարծում եմ, որ մենք պետք է արդար գործարք ձեռք բերենք Ուկրաինայի համար, մենք չենք կարող թույլ տալ, որ այս երկիրը մեզ ներքաշի երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Եվ դա իմ քաղաքականությունը չէ: Դա նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն է», – ավելացրել է Վիտկոֆը: