11:23 22.03.2025
ԱՄՆ-ն անուղղակի բանակցություններ է վարում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ՝ քննարկելով Գազայի հատվածին Իսրայելի հարվածները դադարեցնելու և ներկա հակամարտությունը երկխոսության միջոցով դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ամերիկացի հեռուստալրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը։
«Մենք հենց հիմա բանակցություններ ենք վարում, որպեսզի հնարավոր լինի դադարեցնել իսրայելական այս հարվածներից մի քանիսը և, հնարավոր է, վերջ տալ այս հակամարտությունը երկխոսության միջոցով»,- նշել է հատուկ ներկայացուցիչը։
Միաժամանակ նա հաստատել է, որ Վաշինգտոնը ընդունելի է համարում ՀԱՄԱՍ շարժման ներկայությունը Գազայի հատվածում, եթե վերջինս ապառազմականացվի։
«Ի՞նչ է ուզում ՀԱՄԱՍ-ը: Կարծում եմ, որ նրանք ցանկանում են ընդմիշտ մնալ այնտեղ և կառավարել Գազան: Եվ դա անընդունելի է», – ասել է Վիթքոֆը:
«Մեզ համար ընդունելի է հետևյալը. նրանք պետք է ապառազմականացվեն, իսկ հետո գուցե մի որոշ ժամանակ այնտեղ մնան, քաղաքականապես ներգրավվեն»,- հավելել է նա։
Վիթքոֆը պարզաբանել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններն ընթանում են Կատարի միջոցով։
21:53 22.03.2025
Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համարՆիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։ «Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 […] ...
21:36 22.03.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:27 22.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
21:14 22.03.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների հետ քննարկում է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր, որն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Քանուան։ «Ուիտկոֆի առաջարկը և որոշ այլ գաղափարներ քննարկվում են միջնորդների հետ, համաձայնության հասնելու համար շփումները չեն դադարել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ […] ...
21:00 22.03.2025
Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքըTransfermarkt-ը թարմացրել է ամենաթանկարժեք կազմ ունեցող ազգային հավաքականների տասնյակը: Առաջատարն Անգլիայի հավաքականն է` 1,26 միլիարդ եվրո արժեքով: Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է, որի կազմի արժեքը 1,16 միլիարդ եվրո է, լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան` 1,14 միլիարդ եվրոյով: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը այս ցուցանիշով ընդամենը 8-րդն է: 1.Անգլիայի հավաքական՝ 1,26 միլիարդ եվրո 2.Ֆրանսիայի հավաքական՝ 1,16 միլիարդ […] ...