Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+6.09 oC

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

00:53 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է:

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։

Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական կարևոր դերի մասին կլիմայական համակարգում և ջրի շրջապտույտի մեջ, ինչպես նաև ուշադրություն հրավիրելու Երկրի կրիոսֆերայի փոփոխություններով պայմանավորված տնտեսական, սոցիալական և բնապահպանական հետևանքներին և ապահովելու, որ կրիոսֆերային գործընթացներից տուժածները ստանան անհրաժեշտ հիդրոլոգիական, օդերևութաբանական և կլիմայական ծառայություններ։ Նախաձեռնությունները նպաստում են նաև փոխանակելու լավագույն փորձը և գիտելիքները՝ ուղղված սառցադաշտերի արագացող հալքի և դրա հետևանքների հարցերին։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (այսուհետ ՀՕԿ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես առաջատար գործակալություններ, համագործակցելով կառավարությունների և համապատասխան կազմակերպությունների հետ, համակարգելու են Սառցադաշտերի պահպանման միջազգային տարվա և Համաշխարհային օրվա միջոցառումների իրականացումը։

Սառցադաշտերը կարևոր նշանակություն ունեն գլոբալ կլիմայի կարգավորման և միլիարդավոր մարդկանց համար քաղցրահամ ջրով ապահովելու համար: Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության պատճառով, որը պայմանավորված է հիմնականում 1800-ական թվականներից ի վեր մարդկային գործունեության հետևանքով, այս կենսական ռեսուրսները արագորեն հալվում են:

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարվա՝ 2025-ի շրջանակներում Սառցադաշտերի և Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությունները կիրականացվեն համատեղ՝ ընդգծելու սառցադաշտերի հալման արագացող սպառնալիքը և դրա ազդեցությունը ջրային անվտանգության, համայնքների և էկոհամակարգերի վրա: Համատեղ տոնակատարությունը կընդգծի սառցադաշտերի՝ որպես «աշխարհի ջրային աշտարակների» կարևորությունը միլիարդավոր մարդկանց համար, ովքեր ապավինում են դրանց:

Իրադարձությունը նաև կնշանավորի 2025 թվականի Աշխարհի Ջրային Զարգացման Զեկույցի ներկայացումը, որը կրում է «Բարձր լեռներ և սառցադաշտեր» խորագիրը։ Զեկույցը ընդգծում է սառցադաշտերի դերը ջրի պաշարների պահպանման և էկոհամակարգերի կայունության ապահովման գործում՝ տրամադրելով տվյալահեն վերլուծություններ, որոնք կուղղորդեն ջրի կայուն կառավարման և համայնքների համար հարմարեցման ռազմավարությունները։

Բացի այդ, միջոցառումը կդնի Կրիոսֆերային գիտությունների գործողությունների տասնամյակի (2025-2034) հիմքը՝ խթանելով միջազգային համագործակցությունը գիտական հետազոտությունների և մոնիթորինգի ոլորտում՝ կրիոսֆերայի փոփոխությունների ազդեցություններին դիմակայելու նպատակով։

Ամբողջ աշխարհում սառցադաշտերը պահում են աշխարհի քաղցրահամ ջրի 70%-ը՝ ապահովելով կենսական աղբյուր ավելի քան 2 միլիարդ մարդու համար, ովքեր ապավինում են դրանց խմելու ջրի, սննդի անվտանգության և ապրուստի միջոցների համար: Բնիկ շատ ժողովուրդների համար այս սառած հսկաները մշակութային և հոգևոր նշանակություն ունեն: Այնուամենայնիվ, սառցադաշտերն ավելի ու ավելի են վտանգի տակ հայտնվում: Քանի որ նրանք տագնապալի արագությամբ նահանջում են, մենք ականատես ենք լինում ջրի սակավության սրմանը, ծովի մակարդակի բարձրացման արագացմանը և բնական աղետների, ինչպիսիք են հեղեղումներն ու սողանքները:

Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 50 վայրեր սառցադաշտերի համար տուն են համարվում, բայց եթե ներկայիս միտումները շարունակվեն, կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այս վայրերի 1/3-ից սառցադաշտերը կանհետանան:

Շտապ գործողություններ են անհրաժեշտ այս կենսական էկոհամակարգերը պաշտպանելու համար, քանի որ դրանց անհետացումը երկարատև ազդեցություն կունենա ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

09:10 22.03.2025

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Մարտի 22-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 22.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը փակ է

01:00 22.03.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

00:53 22.03.2025

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է: 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական […] ...

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

00:48 22.03.2025

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

Բանակի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:44 22.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […] ...

BACK_TO_TOP