ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+6.09 oC

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

00:48 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բանակի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի բան անում ենք… դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք՝ տեսեք, այս ենք արել, ոչ մի բան… բայց այստեղ, արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի Կառավարությունը տվեց և այլն:

Բայց ես նորից ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև դրա մասին է։ Եկեք, ժողովուրդ ջան, հասկանանք՝ ինչի մասին է խոսույթը։ Ի՞նչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է, և ես ուղիղ ասում եմ Ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը՝ խաղաղությունն է երաշխավորը: Բայց կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին»,- ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրենյանը  հայտնել է, թե քանի աստիճանով կբարձրանա ջերմաստիճանն առաջիկա օրերին

09:00 22.03.2025

Սուրենյանը հայտնել է, թե քանի աստիճանով կբարձրանա ջերմաստիճանն առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 22.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը փակ է

01:00 22.03.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

00:53 22.03.2025

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է: 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական […] ...

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

00:48 22.03.2025

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

Բանակի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:44 22.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […] ...

BACK_TO_TOP