00:20 22.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել՝ ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա:
Ինչպե՞ս են անտառները կախված կլիմայից
Անտառի կյանքը և աշխարհագրական բաշխումը կախված են կլիմայական պայմաններից, առաջին հերթին օդի ջերմաստիճանից և տեղումներից: Կլիման թույլ չի տալիս, որ անտառներն ամենուր աճեն։
Անտառների տարածման հյուսիսային սահմանը կախված է օդի ջերմաստիճանից։ Այնտեղ, որտեղ չափազանց ցուրտ է լինում, անտառները իրենց տեղը զիջում են տունդրային: Սակայն ջերմաստիճանային պայմանները, հատկապես հարթավայրերում, ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար փոխվում են:
Հետևաբար, անտառի և տունդրայի սահմանին ձևավորվում է անցումային գոտի, որտեղ կարելի է գտնել ինչպես տունդրայի, այնպես էլ անտառի տարածքներ։ Այս անցումային գոտին կոչվում է անտառ-տունդրա։
Անտառների բաշխման հարավային սահմանի դիրքը, որտեղ անտառը վերածվում է տափաստանի, որոշվում է տեղումների քանակով։
Տաք պայմաններում բույսն անընդհատ գոլորշացնում է խոնավությունը, որպեսզի ինքն իրեն հովացնի։ Եթե ամռանը տեղումները քիչ են, ապա հողում քիչ խոնավություն է կուտակվում, և ծառերը չեն կարողանում բավականաչափ ջուր բարձրացնել սաղարթի վերին հատվածները, ինչի հետևանքով ծառերը սկսում են չորանալ։
Ուստի տաք պայմաններում և ցածր տեղումներով պայմանավորված ավելի մեծ առավելություն են ունենում խոտաբույսերը, և ձևավորվում են տափաստանները։ Բացի կլիմայից, անտառածածկ տարածքի վրա լրջորեն ազդում են տեղանքը, հողերը, ջրային պաշարները և անթրոպոգեն գործոնները։
23:31 22.03.2025
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի հեշտ են հաղթահարում բաժանությունները, քան տղամարդիկՅուրաքանչյուր ոք յուրովի է զգում հարաբերությունների բացակայությունը։ Միայնակ տղամարդկանց մեծ մասը, պարզվում է, զգացմունքային «քաղց» է ապրում. նրանց մեկ երրորդը (34%) խոստովանում է, որ կարոտում է ջերմությունն ու անկաշկանդ զրույցները: Բայց կանայք ավելի շատ տոկունություն են ցուցաբերում՝ միայն 16%-ն է կարոտում հարաբերությունները, իսկ 27%-ը հպարտությամբ իրեն ինքնաբավ է անվանում: Դա ցույց է տվել Mamba-ի և […] ...
23:16 22.03.2025
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների նոր ալիքի մասինԻսրայելի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ թիրախավորվել են «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնները, ենթակառուցվածքները, հրթիռային կայանները և զենքի պահեստը: Սա Լիբանանի տարածքում հասցված հարվածների երկրորդ ալիքն է: Ավելի վաղ, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ առաջին ալիքի ընթացքում հարվածներ […] ...
22:29 22.03.2025
Հայ-ադրբեջանական սահմանին փոքր միջադեպեր չեն բացառվում, բայց ներկա պայմաններում պատերազմի վտանգ չկա. Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Հյուրի հետ զրույցում ամփոփվել են անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները: Շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունների տարափով: Երկար ժամանակ կրակոցների մասին ապատեղեկատվություն չկար և սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին: Սա տեղեկատվական պատերա՞զմ […] ...
22:16 22.03.2025
Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցիցՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որը փետրվարի 14-ից հիվանդանոցում է թոքաբորիբի պատճառով, դուրս կգրվի կիրակի՝ մարտի 23-ին։ Այս մասին հայտնել են նրա բժիշկները Ագոստինո Գեմելի հիվանդանոցից։ «Հռոմի պապը դուրս կգրվի վաղը (խմբ.կիրակի): Երկու շաբաթվա ընթացքում նրա վիճակը բարելավվել է, վիճակը կայուն է»,- ասել է նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել են, որ 88-ամյա պոնտիֆիկոսը կգտնվի […] ...
21:53 22.03.2025
Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համարՆիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։ «Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 […] ...