Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին լինի խաղաղություն, այդ պայմաններում ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:09:52
Ամսաթիվ
23 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+7.09 oC

Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին լինի խաղաղություն, այդ պայմաններում ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Փաշինյան

23:36 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման կայունության և խաղաղության գործոն լինելու համար: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն: Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»,- ասել է վարչապետը` նշելով, որ ԵՄ դիտորդների մասով դեռ որոշում չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում

12:57 23.03.2025

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում

Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում: Գործողության նպատակն է հարձակվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների օբյեկտների վրա՝ Գազայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

12:30 23.03.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Այս շաբաթ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը հագեցած էր. խորհրդարանական հանդիպումների առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին: Մանրամասները` տեսանյութում: ...

Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետ

12:12 23.03.2025

Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետ

OutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։ «Մենք ( Պուտինի հետ – խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել», – ասել է Թրամփը OutKick պորտալին տված հարցազրույցում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ նախագահը […] ...

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

11:55 23.03.2025

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü TV-ն։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների […] ...

Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:38 23.03.2025

Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետին

11:23 23.03.2025

Դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետին

Թուրքիայի դատախազությունը պահանջել է կալանավորել Ստամբուլի՝ ավելի վաղ ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հաղորդում է Associated Press-ը (AP): Ավելի վաղ դատախազությունը, արդարացնելով կալանավորումը, նշել էր, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։ Սպասվում է, որ կիրակի օրը դատարանը կորոշի, թե արդյոք նրան մեղադրանք կառաջադրվի և նա կկալանավորվի: ...

BACK_TO_TOP