23:16 21.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է.
«Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում…: … Խնդիրն այն է, որ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, և մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է՝ առերեսվել բոլոր բարդությունների հետ, և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել: Եվ այդ առումով, իհարկե, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ:
Այսինքն, ըստ էության, մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, և հետևաբար՝ հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ, դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և հետևաբար՝ պետք է ստորագրվի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կրկին նշել է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ տեքստի տակ:
«Ինչ վերաբերում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային միության հանրապետությունների սահմաններով: Եվ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքներն արձանագրված են, ահա, այդ սկզբունքները Ալմա-Աթայի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք»,- ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ մեր տարածաշրջանում էսկալացիան հիմք չունի՝ նշելով էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն բուն լուրը քողարկելն է։
01:00 22.03.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:53 22.03.2025
Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է: 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական […] ...
00:48 22.03.2025
ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. ՓաշինյանԲանակի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի […] ...
00:44 22.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […] ...
00:37 22.03.2025
Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած […] ...
00:29 22.03.2025
Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետԵս միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ […] ...