23:23 21.03.2025
Մարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների և պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վիրավորին, մինչև կժամաներ շտապօգնությունը։
Պարեկները, տեսնելով, որ շտապօօգնությունը ուշանում է, ծառայողական ավտոմեքենայով մեկնել են դեպի Աշտարակ, որտեղից շտապօգնության ավտոմեքենային ուղեկցել են դեպքի վայր, իսկ շտապօգնությունը մոտ 40 րոպե ուշանում էր՝ պատճառաբանելով, թե խցանում էր։
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
12:30 23.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունըԱյս շաբաթ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը հագեցած էր. խորհրդարանական հանդիպումների առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին: Մանրամասները` տեսանյութում: ...
11:55 23.03.2025
Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել էԹուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü TV-ն։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների […] ...
11:38 23.03.2025
Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:23 23.03.2025
Դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետինԹուրքիայի դատախազությունը պահանջել է կալանավորել Ստամբուլի՝ ավելի վաղ ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հաղորդում է Associated Press-ը (AP): Ավելի վաղ դատախազությունը, արդարացնելով կալանավորումը, նշել էր, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։ Սպասվում է, որ կիրակի օրը դատարանը կորոշի, թե արդյոք նրան մեղադրանք կառաջադրվի և նա կկալանավորվի: ...
11:00 23.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․65 դրամ: ...
10:25 23.03.2025
Վենեսուելայի իշխանությունները ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 10 տոննա կոկաինՎենեսուելայի Զուլիա նահանգում թմրավաճառների նկատմամբ «Կայծակ» օպերացիան հանգեցրել է ավելի քան 9,8 տոննա կոկաինի առգրավման և բացահայտել հանցագործների և վենեսուելական ծայրահեղ աջերի միջև կապերը, ասել է ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոն։ «Ընդհանուր առմամբ՝ 9866 կիլոգրամ կոկաին: Ընդդիմության շրջանակները։ Կրկնում եմ և հայտարարում ամբողջ աշխարհին, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ տիկին Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, […] ...