19:14 21.03.2025
Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
Միրզոյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։
«Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ թռիչքների հաստատմամբ և օդային բեռնափոխադրումների սահմանափակումների վերացմամբ»,- նշել է նախարարը։
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանը ավարտել է Թուրքիայի հետ սահմանային «Մարգարա» անցակետի կառուցման և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և այն այժմ ամբողջությամբ գտնվում է Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողության ներքո։ Այս անցակետն արդեն օգտագործվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։
«Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ հանդիպումները Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև իմ հանդիպումները Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կստեղծեն ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Միրզոյանը։
23:23 21.03.2025
Վրաերթ՝ Կոշ գյուղում․ 35-ամյա հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվելՄարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների […] ...
23:11 21.03.2025
Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` [email protected]ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:49 21.03.2025
Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումըՆախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է բնաբաժակների բացման աշխատանքներ։ Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:35 21.03.2025
Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանըՀայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գիտեմ, որ սահմանը հատել է 4 բեռնատար: Դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը: Ոնց հասկանում եմ՝ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, և այժմ այդ մեքենաները շարժվում են […] ...
22:24 21.03.2025
Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներՄարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի […] ...
22:13 21.03.2025
Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցելՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: In phone call with #Russia’s FM Sergey Lavrov touched upon upcoming engagements in […] ...