Հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+8.09 oC

Հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց

18:55 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 5-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների կողմից առկա և առցանց ձևաչափերով կազմակերպվել և անց է կացվել «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց:

Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային փրկարարական վարչությունների, ոստիկանության ՕԿԿ համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված թվով 100 աշխատակից։

Դասընթացի նպատակն էր օպերատորների մոտ բարձրացնել հոգեբանական պատրաստականությունը և սթրեսակայունությունը, ձևավորել ինքնակարգավորման հմտություններ, փոխանցել գործնական գիտելիքներ ահազանգի ընթացքում հուզական հակազդումների հետ աշխատելու, սեփական հոգեբանական վիճակը կայունացնելու համար՝ այդպիսով բարձրացնելով ահազանգերի սպասարկման արդյունավետությունը։

Դասընթացի շրջանակներում իրականացվել են հոգեբանական աշխատանքներ՝ միտված զանգի ընթացքում առաջացող հոգեբանական սթրեսածին իրավիճակներում մասնագիտական ճկունության, ինքնակարգավորման հմտությունների և ռեսուրսների բացահայտմանը։ Միևնույն ժամանակ ահազանգերի սպասարկման վերաբերյալ տեսանյութերի դիտման միջոցով մասնակիցներին ներկայացվել է ուժային կառույցների միջազգային փորձը, որից հետո անցկացվել են համեմատականներ առկա ձեռքբերումների և խնդիրների մասին։

Դասընթացի ժամանակ կիրառվել է «Բոս Ռեակոր» սարքավորումը, որն ուղղված է անձի ինքնակարգավորման հմտություններին և հոգեբանական վիճակի կայունացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթ՝ Կոշ գյուղում․ 35-ամյա հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել

23:23 21.03.2025

Վրաերթ՝ Կոշ գյուղում․ 35-ամյա հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել

Մարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների […] ...

Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Փաշինյան

23:16 21.03.2025

Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է. «Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ […] ...

Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

23:11 21.03.2025

Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` [email protected]ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

22:49 21.03.2025

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

Նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է բնաբաժակների բացման աշխատանքներ։ Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանը

22:35 21.03.2025

Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանը

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գիտեմ, որ սահմանը հատել է 4 բեռնատար: Դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը: Ոնց հասկանում եմ՝ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, և այժմ այդ մեքենաները շարժվում են […] ...

Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ

22:24 21.03.2025

Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ

Մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի […] ...

BACK_TO_TOP