Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+10.09 oC

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների

18:36 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։

Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է գտնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։

Անասնաբուժության, հանրային առողջության, կենդանիների առողջության, լաբորատորիաների, անասնաբուժական ծառայությունների կառավարման և այլ համապատասխան ոլորտներում փորձագետների կողմից բացերի վերլուծությունը արժեքավոր գործընթաց է հանդիսանում, հետագայում ոլորտի քաղաքականության մշակման համար, անասնաբուժական ծառայությունների շարունակական բարելավման և կարողությունների ԿԱՀԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև նոր շուկաներ դիվերսիֆիկացնելու և արտահանմանը խթանելու տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսություններում և արտադրություններում Սննդամթերքի անվտանգության ոլորտում Վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի սկզբունքների վրա հիմնված համակարգերի ներդրման ապահովմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

22:49 21.03.2025

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

Նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է բնաբաժակների բացման աշխատանքներ։ Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանը

22:35 21.03.2025

Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանը

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գիտեմ, որ սահմանը հատել է 4 բեռնատար: Դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը: Ոնց հասկանում եմ՝ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, և այժմ այդ մեքենաները շարժվում են […] ...

Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ

22:24 21.03.2025

Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 […] ...

Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

22:13 21.03.2025

Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: In phone call with #Russia’s FM Sergey Lavrov touched upon upcoming engagements in […] ...

Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը

22:09 21.03.2025

Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը

Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […] ...

SHANTNEWS

22:00 21.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP