18:30 21.03.2025
Մարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու:
Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Գյուրիի Կամոյի փողոցում գնտվող մի բնակարանում 52-ամյա տանտերը հուրընկալել է 37 և 38 տարեկան ախուրյանցի երկու տղամարդու: Ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, վեճը վերաճել է ծեծկռտուքի, որը փորձել է կանխել տանտերը, սակայն 38-ամյա հյուրը բռունցքի մի քանի հարված էլ հասցրել է նրան:
Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց 38-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, հետո` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:13 21.03.2025
Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցելՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: In phone call with #Russia’s FM Sergey Lavrov touched upon upcoming engagements in […] ...
22:09 21.03.2025
Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարըԻսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […] ...
21:54 21.03.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:47 21.03.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
21:39 21.03.2025
Իտալիայի հավաքականի պատմական հակառեկորդըԻտալիայի հավաքականը 12 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է տնային խաղում, որտեղ առջևում է եղել հաշվի մեջ, հայտնում է Opta-ն: Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին մրցավեճում իտալացիները առաջինն էին գոլ խփել, սակայն պարտվել են 1-2 հաշվով: Այսպիսի արդյունք նախորդ անգամ գրանցվել էր 2012-ի նոյեմբերի 14-ին, երբ իտալացիները տնային ընկերական խաղում պարտվել էին Ֆրանսիայի […] ...