18:14 21.03.2025
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան և Արևելյան գործընկերության երկրներին, բարելավել գործընկեր երկրների և հանցավոր ցանցի ծագման երկիր հանդիսացող երկրների միջև համագործակցությունը: Այն նպատակ ունի նաև ԵՄ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար համապարփակ կորպուսի միջոցով մշակել համապատասխան մեթոդներ, ինչը թույլ կտա հանցավոր գործողությունների դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ տրամադրել համապատասխան գործիքներ և ռազմավարություններ:
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծել են հանցավորության դեմ պայքարում Ծրագրի կարևորությունը, իրավապահ մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ Ներքին անվտանգության հիմնադրամի շրջանակում:
22:35 21.03.2025
Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանըՀայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գիտեմ, որ սահմանը հատել է 4 բեռնատար: Դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը: Ոնց հասկանում եմ՝ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, և այժմ այդ մեքենաները շարժվում են […] ...
22:24 21.03.2025
Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներԱյսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 […] ...
22:13 21.03.2025
Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցելՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: In phone call with #Russia’s FM Sergey Lavrov touched upon upcoming engagements in […] ...
22:09 21.03.2025
Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարըԻսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […] ...
21:54 21.03.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...