Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+13.09 oC

Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմին

17:55 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ կարևորել է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Այդ համատեքստում մասնավորապես առանձնացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու համացանցի միջոցով խարդախությունների դեպքերը, որոնք հաճախ անդրազգային բնույթ են կրում։

Հու Չժիվենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությանը և հանրության անվտանգությանը միտված ծրագրերին։

Պատվիրակությունը հանդիպել է նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ։ Անդրադարձ է կատարվել Համայնքային ոստիկանության կառուցվածքային և գործառութային առանձնահատկություններին, համայնքների հետ մշտական փոխգործակցությանը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Պարեկային ծառայության ներակառույց վարչական համալիրում։ Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հյուրերին է ներկայացրել ծառայության մանրամասները, կատարված աշխատանքի արդյունքները, ծառայության արդյունավետության բարձրացմանը և հանցավորության կանխարգելմանը միտված քայլերը։
Հյուրերը ծանոթացել են վարչական համալիրի շենքային պայմաններին, պարեկներին ընձեռված հնարավորություններին: Նրանք եղել են նաև Օպերատիվ կառավարման նոր կենտրոնում։

Հանդիպումների ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

20:23 21.03.2025

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […] ...

SHANTNEWS

20:00 21.03.2025

SHANTNEWS

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

19:55 21.03.2025

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում: ...

Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

19:44 21.03.2025

Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը

19:34 21.03.2025

Անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը

Մարտի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը։ Բանակի ուժեղագույն հավաքական թիմի կոչմանն արժանանալու համար պայքարել են նախորդ երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հավաքականները։ Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի զինծառայողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։ ...

Գնդակը Ադրբեջանի դաշտում է, նա պետք է ստորագրի խաղաղության համաձայնագիրը․ Ֆոգ Ռասմուսեն

19:24 21.03.2025

Գնդակը Ադրբեջանի դաշտում է, նա պետք է ստորագրի խաղաղության համաձայնագիրը․ Ֆոգ Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ այցելել էր Իջևան: Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա նշել է, որ տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP