«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+12.09 oC

«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում

18:42 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը:

Երկու ակումբների երիտասարդական թիմերի որոշ ֆուտբոլիստներ կասկածվում են տարիքը կեղծելու մեջ: Նրանք Անգլիա են ժամանել կեղծ փաստաթղթերով. իրականում ավելի բարձր տարիք ունեն, քան գրված է անձնագրերում:

Ակումբները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել միջադեպից, սակայն դեռևս չեն կարողանում դա ապացուցել:

Իրավապահ մարմիններն ակումբներին տեղեկացրել են հետևանքների մասին:

Հետաքննության շահերից ելնելով՝ ֆուտբոլիստների անուններն առայժմ գաղտնի են պահվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը

22:09 21.03.2025

Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը

Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […] ...

SHANTNEWS

22:00 21.03.2025

SHANTNEWS

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:54 21.03.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:47 21.03.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Իտալիայի հավաքականի պատմական հակառեկորդը

21:39 21.03.2025

Իտալիայի հավաքականի պատմական հակառեկորդը

Իտալիայի հավաքականը 12 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է տնային խաղում, որտեղ առջևում է եղել հաշվի մեջ, հայտնում է Opta-ն: Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին մրցավեճում իտալացիները առաջինն էին գոլ խփել, սակայն պարտվել են 1-2 հաշվով: Այսպիսի արդյունք նախորդ անգամ գրանցվել էր 2012-ի նոյեմբերի 14-ին, երբ իտալացիները տնային ընկերական խաղում պարտվել էին Ֆրանսիայի […] ...

Մարտի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:28 21.03.2025

Մարտի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […] ...

BACK_TO_TOP