Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+13.09 oC

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

16:48 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր:

Հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը:

Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Գլխավոր դատախազության հետ համագործակցության շարունակականությունը, ընդգծել է, որ Հուշագրի կնքումը նոր հեռանկարներ կբացի՝ խորացնելով և ամրապնդելով երկու կառույցների միջև գործակցությունը։

«Եռակողմ այս հուշագիրը հնարավորություն կընձեռի մեր ուսանողներին ծանոթանալու Գլխավոր դատախազության գործունեությանը, գործառույթներին և ձեռք բերելու գործնական հմտություններ։ Մեզ համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև հնարավորություն ունենան դրանք գործնականում կիրառելու։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան համալրելու Գլխավոր դատախազության կազմը՝ նպաստելով կարևոր կառույցի շարունակական զարգացմանն ու արդյունավետ աշխատանքին»,– նշել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորել է Հուշագրի ստորագրումը՝ որպես Մայր բուհի հետ առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված կարևոր քայլ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է 2024 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևորությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական լաբորատորիա հիմնելուն ուղղված աշխատանքներն ակտիվ փուլում են: «Մենք արդեն իրականացնում ենք ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքները: Տրամադրված ենք ունենալու ներկայանալի, տեխնիկապես հագեցած լաբորատորիա, որտեղ Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողները, դատախազների թեկնածուներն ու գործող դատախազները կզարգացնեն ու կարդիականացնեն կիբերհանցավորության և միջազգային դատական ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով իրենց մասնագիտական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնել Մայր բուհին և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին նախաձեռնության համար:

Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, արժևորելով համատեղ գործակցությունը և դրա շրջանակում իրականացվելիք ծրագրերը, նշել է. «ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի և Գլխավոր դատախազության միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա։ Իհարկե, այն ունեցել է տարաբնույթ դրսևորումներ, սակայն այժմ մենք մեկնարկում ենք համատեղ գործունեության նոր կարևոր փուլ, որն առավել արդյունավետ կդարձնի համատեղ աշխատանքն ու կնպաստի ակնկալվող արդյունքների ստացմանը»։

Հուշագրի շրջանակում Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը նպաստող մասնագիտական պրակտիկայի կազմակերպում.
հրավիրյալ դասախոսների, տեսաբանների և պրակտիկ իրավաբանների համատեղ դասախոսությունների անցկացում.
ՀՀ գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ իրավական խնդիրների վերաբերյալ, կամավոր հիմունքներով, գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի կարծիքների տրամադրում.
համատեղ գիտաժողովների, քննարկումների (կլոր սեղաններ), դատախաղ-մրցույթների և մասնագիտական փորձառության փոխանակմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում.
համատեղ գիտահետազոտական աշխատանքների և ծրագրերի իրականացում, մենագրությունների, գիտական հոդվածների, գործնական ուղեցույցների տպագրում (ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականում, ԵՊՀ «Պետություն և իրավունք» ամսագրում, «Բանբեր Երևանի համալսարանի․ Իրավագիտություն» հանդեսում և այլն):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

20:42 21.03.2025

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը […] ...

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

20:23 21.03.2025

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […] ...

SHANTNEWS

20:00 21.03.2025

SHANTNEWS

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

19:55 21.03.2025

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում: ...

Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

19:44 21.03.2025

Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը

19:34 21.03.2025

Անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը

Մարտի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը։ Բանակի ուժեղագույն հավաքական թիմի կոչմանն արժանանալու համար պայքարել են նախորդ երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հավաքականները։ Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի զինծառայողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։ ...

BACK_TO_TOP