16:22 21.03.2025
Առաջնորդվելով Կառավարության ծրագրում առաջադրված խնդիրներով` 2024 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, արհեստավարժ բանակի անցման, ռազմական կրթության, ռեսուրսների համալրման, սոցիալական ապահովման եւ այլ ուղղություններով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 21-ի նիստում` ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
«Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին` ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն, օպերատիվ իրադրություն»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքով ՀՀ զինված ուժերում արմատական, համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել բանակի կերպափոխման հայեցակարգը: Մշակվել է նաեւ հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը:
Զեկուցողը նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ:
Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ մեր երկրում անցկացվել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունը: Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների հետ:
Զեկուցողը փաստել է` զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13,500 զինծառայող: «Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ Զինված ուժերում մարտական պատրաստության գործընթացների վերանայման շրջանակում աշխատանքներ են տարվել հրահանգիչների ինստիտուտի կայացման ուղղությամբ: Շարունակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության ներգրավելու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձեւավորման աշխատանքները»,- ընդգծել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը:
Խոսելով ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների մասին` նախարարը փաստել է, որ պարեկային ծառայությունը շարունակել է նոր եւ ժամանակակից մոդելով աշխատանքը` գրանցելով տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաեւ հասարակական կարգի պահպանության եւ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից: «2024 թվականի ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է 3691 հանցագործության դեպք»,- ասել է զեկուցողը:
Նշվել է, որ հաշվետու շրջանում գործարկվել են Քրեական եւ Համայնքային ոստիկանությունները` ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ ոստիկանության գվարդիայի ձեւավորման աշխատանքներին, համակարգում կանանց ներկայացվածությանը:
Խոսելով հաշվետու ժամանակաշրջանում գրանցված հանցավորության թվերի մասին` զեկուցողը տեղեկացրել է` 2024 թվականին արձանագրվել է գրանցված հանցագործությունների նվազում` 434-ով կամ 1,1 տոկոսով:
Նախարարի խոսքով 2023 թվականի համեմատ նախորդ տարի 299-ով նվազել են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները:
Գերատեսչության ղեկավարը նաեւ անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությանը, որն արդեն ընդունվել է:
Խոսելով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում 2024 թվականին իրականացված աշխատանքների մասին` Արփինե Սարգսյանը կարեւորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի գործնական փուլի մեկնարկը:
20:42 21.03.2025
Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքներըՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը […] ...
20:23 21.03.2025
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասինՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […] ...
19:55 21.03.2025
Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարներըՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում: ...
19:44 21.03.2025
Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղումՄարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:34 21.03.2025
Անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլըՄարտի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը։ Բանակի ուժեղագույն հավաքական թիմի կոչմանն արժանանալու համար պայքարել են նախորդ երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հավաքականները։ Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի զինծառայողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։ ...