Մարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեկ ժամվա ընթացքում նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, նա ինքը կտեղեկացնի թեմայի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։