Խորվաթները հաղթել են Աշխարհի փոխչեմպիոնին, Գերմանիան՝ Իտալիային. Ազգերի լիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+11.09 oC

Խորվաթները հաղթել են Աշխարհի փոխչեմպիոնին, Գերմանիան՝ Իտալիային. Ազգերի լիգա

15:37 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում անցկացվել են քառորդ եզրափակչի դիմակայությունների առաջին խաղերը:

Գերմանիայի հավաքականը Միլանում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Իտալիայի ընտրանու նկատմամբ:

Խորվաթները տնային խաղում 2-0 հաշվով հաղթել են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի թիմին, Դանիան 1-0 հաշվով հաղթանակ է կորզել Պորտուգալիայի ընտրանուց, իսկ նիդերլանդցիները Իսպանիայի հավաքականի դեմ խաղում ավելացված ժամանակում բաց են թողել հաղթանակը:

Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 23-ին: Ի դեպ, Դանիա – Պորտուգալիա դիմակայության հաղթողն ԱԱ-2026-ի որակավորման փուլում կլինի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

21:06 21.03.2025

Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ իրազեկման միջոցառումները շարունակվում են: Մանրամասները՝ ՆԳՆ փրկարար ծառայության տեսանյութում: ...

Սպալետին մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը

20:54 21.03.2025

Սպալետին մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գերմանիայից կրած պարտությունը: «Գերմանացի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են և հրաշալի են աշխատում երկրորդ հարկում: Բոլորն էլ գիտեն, որ մենք շատ գոլեր ենք բաց թողնում հատկապես ստանդարտներից հետո, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- 66-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի […] ...

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

20:42 21.03.2025

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը […] ...

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

20:23 21.03.2025

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […] ...

SHANTNEWS

20:00 21.03.2025

SHANTNEWS

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

19:55 21.03.2025

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում: ...

BACK_TO_TOP