Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+11.09 oC

Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը

09:29 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը։

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ լայն հանրության շրջանում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում և չեն դիտարկվում որպես մարդու իրավունքների պաշտպանության բաղկացուցիչ մաս։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնության դերն ու նպատակը՝ ոլորտի արդյունավետ կարգավորման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձել է Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հարցին՝ շեշտելով, որ ողջունելի են այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը, միևնույն ժամանակ, դա չպետք է դիտարկվի որպես ոլորտի խնդիրների համապարփակ լուծման միակ նախապայման։

«Անհրաժեշտ է ապահովել համալիր և համակարգված մոտեցում՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի և էթիկական ստանդարտների ներդրման ու պատշաճ իրացման նպատակով։ Այս համատեքստում մասնագիտական վերապատրաստման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ ուղղված ոլորտի մասնագետների իրավագիտակցության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։ Լիահույս եմ, որ նոր դասընթացը էական դերակատարում կունենա ոլորտի կատարելագործման գործում»,- ասել է Պաշտպանը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության և ոլորտի մարտահրավերներին միասնական լուծումներ գտնելու պատրաստակամության համար՝ վերահաստատելով իր հանձնառությունը Պաշտպանի մանդատի շրջանակում շարունակել աջակցությունը և համագործակցությունը ոլորտի բարելավման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը, Հայաստանում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում համագործակցության նոր ուղղությունները, ինչպես նաև Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանն առնչվող հարցերը։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

21:06 21.03.2025

Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ իրազեկման միջոցառումները շարունակվում են: Մանրամասները՝ ՆԳՆ փրկարար ծառայության տեսանյութում: ...

Սպալետին մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը

20:54 21.03.2025

Սպալետին մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գերմանիայից կրած պարտությունը: «Գերմանացի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են և հրաշալի են աշխատում երկրորդ հարկում: Բոլորն էլ գիտեն, որ մենք շատ գոլեր ենք բաց թողնում հատկապես ստանդարտներից հետո, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- 66-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի […] ...

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

20:42 21.03.2025

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը […] ...

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

20:23 21.03.2025

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […] ...

SHANTNEWS

20:00 21.03.2025

SHANTNEWS

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

19:55 21.03.2025

Հայտնի են Վրաստան-Հայաստան խաղի մրցավարները

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում: ...

BACK_TO_TOP