Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:21:49
Ամսաթիվ
22 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+4.09 oC

Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

00:13 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
04:06
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում:

«ՀՀ Ազգային ժողովի

Վեհաժողովի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլեւ որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին:

Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր:

Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի:

Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է:

Ժողովրդավարությունը վտանգված է:

Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական եւ անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը:

Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլեւ մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների եւ կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց եւ հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր եւ ապահով կզգա:

Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարեւոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ եւ համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում:

Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարեւորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ:

Կցանկանայի նաեւ անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու բարօրության լավագույն երաշխիքներն են: «Խաղաղության խաչմերուկ» մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության վրա:

Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատեւ կալանքի, անմարդկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների:

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է:

Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրեւ ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարեւորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով:

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թեւակոխելու նոր դարաշրջան:

Հարգելի՛ գործընկերներ,

Մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը: Այս առթիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել: Մենք անշեղ ենք այս ճանապարհից:

Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտել է նախախաղային մարզումը Թբիլիսիում. ՀՖՖ

20:06 22.03.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտել է նախախաղային մարզումը Թբիլիսիում. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներն ավարտել են նախախաղային մարզումը Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Վաղը «Դինամո Արենայում» կհանդիպենք Վրաստանի ընտրանուն»,- ասված է հաղորդագրության մեջ։   ...

SHANTNEWS

20:00 22.03.2025

SHANTNEWS

Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհ

19:53 22.03.2025

Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհ

Ստամբուլի նահանգապետարանը կարգադրել է փակել 15 ճանապարհների երթևեկությունը Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատ տանող ճանապարհներին, ուր շաբաթ երեկոյան կտեղափոխեն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ «Մարտի 19-ին նահանգապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումներից բացի, որոշում է կայացվել որոշ ճանապարհներ փակել երթևեկության համար՝ մարտի 22-ից մարտի 23-ը»,- ասվում է նահանգային կառավարության հաղորդագրության մեջ: Երթուղիների փակման կից ցանկը պարունակում է […] ...

Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից

19:45 22.03.2025

Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից

«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք ստանալուց հետո վերադարձել է լոնդոնյան ակումբ: 22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ծնկի կապանների վնասվածք էր ստացել: Չնայած դրան, Կալաֆիորին մասնակցել էր ամբողջ խաղին: Իտալացիները Գերմանիայի հավաքականի դեմ պատասխան խաղը կանցկացնեն մարտի 23-ին Դորտմունդում, առաջին խաղում գերմանացիները հաղթել են 2-1 հաշվով: ...

Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հիվանդանոցի վրա

19:40 22.03.2025

Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հիվանդանոցի վրա

Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է իսրայելական բանակի կանխամտածված հարձակումը Գազայի հատվածում թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի վրա։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։ ԱԳՆ-ը ընդգծել է, որ «հիվանդանոցների, բժշկական կենտրոնների ոչնչացումը, հարձակումները բժշկական անձնակազմի և շտապօգնության անձնակազմի վրա ռազմական հանցագործություններ են և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք պատժվում են միջազգային իրավունքի համաձայն»: Ըստ ԱԳՆ-ի՝ «Իսրայելը, հարձակվելով հիվանդանոցի […] ...

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը

19:30 22.03.2025

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման […] ...

BACK_TO_TOP