23:59 20.03.2025
Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան:
Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր:
Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով մասնակցում է Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Շնորհավորում ենք Նորիկին և մաղթում հաջող մրցելույթ մարտի 22-ին կայանալիք զուգահեռ ոլորավայրէջք մրցաձևում:
14:07 21.03.2025
Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ ՊեսկովԻրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […] ...
14:00 21.03.2025
«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել ենԻսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն: Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը և ուժի մեջ թողել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից: Պամպլոնացիներն էլ դժգոհ […] ...
13:52 21.03.2025
Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Ուկրաինայի պարտությունը․ ՕրբանՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում ասել է, որ ԵՄ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների աչքերում կարդացել է խոստովանություն, որ Ուկրաինան պարտվել է հակամարտությունում: «Ես արդեն բոլորի աչքերում տեսել եմ, որ Ուկրաինան պարտվել է այս պատերազմում: Այսպիսով, ներգրավվելը ( ԵՄ-ի համար) վատ որոշում էր: Հունգարացիները ճիշտ էին», – ասել է Օրբանը: Նրա խոսքով, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության […] ...
13:43 21.03.2025
Եվրահանձնաժողովը պետք է փորձի նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում․ ՏուսկԵՄ-ն չպետք է կոշտ արձագանքի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ-ի կողմից հայտարարված միջոցառումներին։ ԵՄ գագաթնաժողովից հետո այս կարծիքն է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Մաքսատուրքերի հարցում ամերիկյան վարչակազմի մարտավարությունը շատ ճկուն է: Հավանաբար չարժե կտրուկ արձագանքել հայտարարությանը, որևէ նախազգուշացմանը կամ որոշմանը», – ասել է Տուսկը TVP Info-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովը (ԵՀ) պետք […] ...
13:35 21.03.2025
75-ամյա տղամարդը մահացել է. երկաթուղային պատահարՄարտի 20-ին, ժամը 10․58-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ միջին տարիքի տղամարդուն շոգեքարշը վրաերթի է ենթարկել, որը մահացել է: Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու Սանահին կայարան երկաթգծի 2598-րդ կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է շոգեքարշին և մահացել: Կատարվում […] ...
13:28 21.03.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»Արմավիրում կայացած ընկերական խաղում Երևանի «Նոան» հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»: Ռուի Մոտայի թիմի կազմում միակ գոլը 78-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Գրենիկ Պետրոսյանը: «Տորպեդոն» Վրաստանի նոր մեկնարկած առաջնությունում հաղթել է 4 խաղերից մեկը: ...