Հայաստանն իր գործընկերային հարաբարերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+14.09 oC

Հայաստանն իր գործընկերային հարաբարերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան

22:36 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 12-ին տեղի ունեցավ Բելգիայի հայերի կոմիտեի տարեկան գալա ընթրիքը, որին ներկա էին Անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քուիթնին, Միջին դասի, անկախ ձեռնարկատերերի և փոքր և միջին բիզնեսի նախարար Էլեոնորա Սիմոնեն, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների փոխնախագահ Միշել դը Մաղդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։ Այս մասին h հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Ընթրիքի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց դեսպան Տիգրան Բալայանը, ով անդրադարձավ Հայաստան-Բելգիա համագործակցության լայն օրակարգին՝ նշելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են վերջին տարիների ընթացքում, որոնց թվում են Բելգիայի կառավարության կազմավորման կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության վերաբերյալ դրույթների ներառումը, նոր առևտրային պայմանագրերի կնքումը և նոր նախագծերը։

Ներկայացնելով հարևան Նիդերլանդների փորձը՝ դեսպանը հայտնեց, որ Հայաստանի մտադրությունն է որակապես նոր մակարդակի վրա բարձացնել Բելգիայի հետ փոխգործակցությունը։

Դեսպան Բալայանը նշեց նաև, որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը խորհելու շատ առիթներ է տալիս՝ ընդգծելով, որ մարտահրավերների անցյալ փորձը ուսումնասիրելով՝ այսօր Հայաստանն իր գործընկերային հարաբարերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո հաղթանակ է տարել. Մունդիալ-2026

14:27 21.03.2025

Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո հաղթանակ է տարել. Մունդիալ-2026

Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2026-ի որակավորման փուլի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը և Ռաֆինյան: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Լուիս Դիասը: Բրազիլիայի հավաքականը երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո է հաղթանակ տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Այժմ Դորիվալ Ժունիորի թիմը 4 […] ...

Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ

14:15 21.03.2025

Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ

Մարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեկ ժամվա ընթացքում նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, նա ինքը կտեղեկացնի թեմայի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ Պեսկով

14:07 21.03.2025

Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ Պեսկով

Իրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […] ...

«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել են

14:00 21.03.2025

«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել են

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն: Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը և ուժի մեջ թողել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից: Պամպլոնացիներն էլ դժգոհ […] ...

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Ուկրաինայի պարտությունը․ Օրբան

13:52 21.03.2025

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Ուկրաինայի պարտությունը․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում ասել է, որ ԵՄ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների աչքերում կարդացել է խոստովանություն, որ Ուկրաինան պարտվել է հակամարտությունում: «Ես արդեն բոլորի աչքերում տեսել եմ, որ Ուկրաինան պարտվել է այս պատերազմում: Այսպիսով, ներգրավվելը ( ԵՄ-ի համար) վատ որոշում էր: Հունգարացիները ճիշտ էին», – ասել է Օրբանը: Նրա խոսքով, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության […] ...

Եվրահանձնաժողովը պետք է փորձի նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում․ Տուսկ

13:43 21.03.2025

Եվրահանձնաժողովը պետք է փորձի նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում․ Տուսկ

ԵՄ-ն չպետք է կոշտ արձագանքի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ-ի կողմից հայտարարված միջոցառումներին։ ԵՄ գագաթնաժողովից հետո այս կարծիքն է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Մաքսատուրքերի հարցում ամերիկյան վարչակազմի մարտավարությունը շատ ճկուն է: Հավանաբար չարժե կտրուկ արձագանքել հայտարարությանը, որևէ նախազգուշացմանը կամ որոշմանը», – ասել է Տուսկը TVP Info-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովը (ԵՀ) պետք […] ...

BACK_TO_TOP