22:58 20.03.2025
ՀՀ ԱԳՆ հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ.
«Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։
Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և համախմբվելով ֆրանկոֆոնիան սնուցող արժեքների՝ մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ։
Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։
Վերջին տարիներին մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ նոր թափ է ստացել, ինչն ուրախությամբ արձանագրեցինք նաև 2024 թվականի հոկտեմբերին Վիլեր Կոտրեում Ֆրանսիայի նախագահությամբ կայացած գագաթաժողովի ընթացքում։ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս պետությունների ղեկավարների այդ կարևորագույն հավաքի ընթացքում ընդունված հռչակագրի և մյուս փաստաթղթերի դրույթների կյանքի կոչմանն՝ ի նպաստ լեզվամշակութային բազմազանության ամրապնդման, երիտասարդության դերակատարության աճի, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածաշրջանում համակարտությունների շուտափույթ հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման։
Այսօր արդեն մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, որը հյուրընկալելու ենք Երևանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն կամրապնդի մեր բարեկամական կապերը ֆրանկոֆոն երկրների հետ, այլև մեծապես կնպաստի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը։
Բարի երթ եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի հերթական երկամսյակին և բարձր տրամադրություն ու բազում հիշարժան պահեր ցանկանում ինչպես մեր երկրի, այնպես էլ համայն աշխարհի բոլոր ֆրանսախոսներին և ֆրանկոֆոնիայի արժեքները կրողներին»։
14:49 21.03.2025
«Ռեալը» լրջորեն աշխատում է Ֆերնանդեսին ձեռք բերելու ուղղությամբՄադրիդի «Ռեալը» լրջորեն աշխատում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Gol Digital-ը: Արգենտինացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի կա՛մ Էդուարդո Կամավինգային, կա՛մ Օրալյան Չուամենիին: Անգլիական ակումբը Ֆերնանդեսի համար նախատեսում է 70 միլիոն եվրո վճար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան […] ...
14:42 21.03.2025
Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն ուղևորվել են Մարգարայի անցակետՀայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։ Հիշեցնենք, որ Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշումն ընդունվել էր երեկ Կառավարության նիստի ընթացքում։ ...
14:40 21.03.2025
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչի և Ֆրանսիայի դեսպանի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում: Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել […] ...
14:27 21.03.2025
Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո հաղթանակ է տարել. Մունդիալ-2026Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2026-ի որակավորման փուլի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը և Ռաֆինյան: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Լուիս Դիասը: Բրազիլիայի հավաքականը երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո է հաղթանակ տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Այժմ Դորիվալ Ժունիորի թիմը 4 […] ...
14:15 21.03.2025
Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետՄարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեկ ժամվա ընթացքում նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, նա ինքը կտեղեկացնի թեմայի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։ ...
14:07 21.03.2025
Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ ՊեսկովԻրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […] ...