21:49 20.03.2025
Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:
Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
13:20 21.03.2025
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչ 17-ամյա երիտասարդը հոկտեմբերի 23-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ավտոկայանատեղիից գողացել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի դիստրոնիկ համակարգը: Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված տուժողից ընդունվել է հաղորդում, որը սակայն նշել է, որ նախկինում հաղորդում չի ներկայացրել, քանի որ կատարվածի մասին […] ...
13:12 21.03.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԵրևանում մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց […] ...
13:05 21.03.2025
Ուկրաինան հաղթել է Բելգիային. Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի արդյունքներըՖուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Իսպանիայում 3-1 հաշվով հաղթել է Բելգիայի թիմին: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Բելգիայում: Դիմակայության հաղթողը հանդես կգա A դիվիզիոնում: Անցումային փլեյ-օֆֆում կայացել են մի շարք դիմակայությունների առաջին խաղերը: Սլովակիա – Սլովենիա` 0-0 Կոսովո – Իսլանդիա` 2-1 Հունաստան – Շոտլանդիա` 0-1 Բուլղարիա – Իռլանդիա` […] ...
12:57 21.03.2025
2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և […] ...
12:50 21.03.2025
Սուրեն Պապիկյանը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժերի կամ կուտակումների մասին տեղեկություններըՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում զորքերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս պահին գետնի վրա նման երևույթ (խմբ․ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժեր) տեսանելի չէ։ Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում […] ...
12:47 21.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետԱշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը […] ...