Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+12.09 oC

Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին

20:45 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին:  Նախնական բացատրությամբ մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա, իհարկե, ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Հարավային Կովկասի ներկայիս խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի պետությունների շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-21-ը

11:50 21.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական […] ...

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

11:42 21.03.2025

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11:00−24:00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն: ...

Կանցկացվի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը. ընդունվում են հայտեր

11:35 21.03.2025

Կանցկացվի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը. ընդունվում են հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 […] ...

Արգենտինան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը

11:30 21.03.2025

Արգենտինան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը

Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հրապարակվել է X-ում։ «Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։ Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու […] ...

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը

11:22 21.03.2025

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, տպավորիչ նվաճման է հասել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 20 խաղում նա վաստակել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով Հունաստանի կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր ձեռք բերած խաղացողը։ Մանուչարյանը յուրաքանչյուր խաղում միջինում վաստակում է 22 միավոր: «Օլիմպիակոս Վոլուն» […] ...

Ձյան առատ տեղումներ՝ Լոռու մարզի ողջ տարածքում

11:18 21.03.2025

Ձյան առատ տեղումներ՝ Լոռու մարզի ողջ տարածքում

Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

BACK_TO_TOP