Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+6.09 oC

Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

19:00 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել։

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թ․ իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը կարծում է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մեկ քայլ է մնացել

09:15 21.03.2025

Պետդեպարտամենտը կարծում է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մեկ քայլ է մնացել

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մնացել է ընդամենը մեկ քայլ։ «Մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու հրադադարից, և, այնուհետև, մենք կարող ենք սկսել խոսել ոչ միայն խաղաղության մասին մեկ շաբաթ կամ վեց ամիս, այլ երկարաժամկետ խաղաղության մասին, որի վրա կարող են ապավինել Ուկրաինայի, Ռուսաստանի և […] ...

Հյուսիսային Կորեան փորձարկել է նորագույն զենիթահրթիռային համակարգը

09:05 21.03.2025

Հյուսիսային Կորեան փորձարկել է նորագույն զենիթահրթիռային համակարգը

ԿԺԴՀ-ի հրթիռների գլխավոր վարչությունը փորձնական արձակում է իրականացրել՝ նորագույն զենիթահրթիռային համակարգի արդյունավետությունը փորձարկելու նպատակով: Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փորձարկումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ «Պաշտպանական արդյունաբերության համապատասխան ձեռնարկությունում» արդեն սկսվել է նոր համակարգի սերիական արտադրությունը։ Ինչպես նշում է գործակալությունը, թեստը հաջող է անցել և հաստատել է […] ...

Լեգենդար Բուֆոնի որդին  ընտրել է Չեխիայի հավաքականը

08:55 21.03.2025

Լեգենդար Բուֆոնի որդին ընտրել է Չեխիայի հավաքականը

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի մինչև 18 տարեկանների հավաքականը: «Ինձ համար հետաքրքիր էր այլ ֆուտբոլային մշակույթին ծանոթանալը: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, այստեղ նույնպես ինձ երջանիկ եմ զգում: Խոսեցի ընտանիքիս հետ, միասին հասկացանք, որ զարգանալու համար լավ կլինի հանդես գալ Չեխիայի հավաքականում: Մայրս երջանիկ է, հայրս նույնպես […] ...

Օրբանն Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ 26 երկրների որոշումները դատարկ խոստումներ է անվանել

08:50 21.03.2025

Օրբանն Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ 26 երկրների որոշումները դատարկ խոստումներ է անվանել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը չի կարողանա կատարել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու իր պարտավորությունները, քանի որ դրա համար բավարար գումար չունի։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցած կառավարության ղեկավարն այնտեղ ընդունված որոշումները դատարկ խոստումներ է անվանել։ «Եվրամիությունը ոչ մի ցենտ չունի, նա ծախսել է իր ողջ փողը, և երբ խոսում է Ուկրաինային […] ...

Լրատվամիջոցներ. բրիտանական հրամանատարությունը քննարկել է Typhoon ինքնաթիռներ Ուկրաինա ուղարկելու հարցը

08:40 21.03.2025

Լրատվամիջոցներ. բրիտանական հրամանատարությունը քննարկել է Typhoon ինքնաթիռներ Ուկրաինա ուղարկելու հարցը

Բրիտանական Typhoon կործանիչներն Ուկրաինա ուղարկելու մասին ցամաքային ուժերին օդային ծածկույթ ապահովելու համար քննարկվել է հինգշաբթի օրը Մշտական ​​միացյալ շտաբում (PJHQ) հանդիպման ժամանակ, որը պլանավորում և վերահսկում է Մեծ Բրիտանիայի բոլոր արտասահմանյան ռազմական գործողությունները, հաղորդում է Telegraph թերթը: ՌԱՖ-ի բարձրաստիճան աղբյուրը հրապարակմանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է բրիտանական օդային ծածկույթի հարցը: «Մենք երբեք բրիտանական զորքեր […] ...

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի

08:30 21.03.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ի Ֆրեզնո և Գլենդել քաղաքներում հունիսի 6-ին և 8-ին։ ...

BACK_TO_TOP