Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր Ադրբեջանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+14.09 oC

Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր Ադրբեջանի

23:10 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել  է Արտյոմ Երկանյանը:

«Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած քաղաքապետարանում կատարվել են մոտ 560 մլրդ լիրայի մեքենայություններ, և որ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն տեղյակ է եղել այդ ամենի մասին, իսկ որոշ դեպքերում նաև մասնակից է եղել այդ մեքենայություններին:

Պաշտոնական այդ վարկածի համաձայն, խախտումները տեղի են ունեցել մունիցիպալ այդ պայմանագրերի բաշխման արդյունքում:

Բարձրաստիճան մոտ 100 պաշտոնյա է ձերբակալվել, դրանց թվում կան նաև հայտնի դեմքեր: Իսկ կոնկրետ Իմամօղլուի դեմ 2 քրեական գործ է հարուցվել: Մեկը կապված է կոռուպցիայի հետ, մյուսը՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս է ընդունում հանրությունը: Ինչի՞ կարող է այս ամենը հանգեցնել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ

14:15 21.03.2025

Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ

Մարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեկ ժամվա ընթացքում նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, նա ինքը կտեղեկացնի թեմայի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ Պեսկով

14:07 21.03.2025

Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ Պեսկով

Իրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […] ...

«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել են

14:00 21.03.2025

«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել են

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն: Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը և ուժի մեջ թողել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից: Պամպլոնացիներն էլ դժգոհ […] ...

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Ուկրաինայի պարտությունը․ Օրբան

13:52 21.03.2025

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Ուկրաինայի պարտությունը․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում ասել է, որ ԵՄ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների աչքերում կարդացել է խոստովանություն, որ Ուկրաինան պարտվել է հակամարտությունում: «Ես արդեն բոլորի աչքերում տեսել եմ, որ Ուկրաինան պարտվել է այս պատերազմում: Այսպիսով, ներգրավվելը ( ԵՄ-ի համար) վատ որոշում էր: Հունգարացիները ճիշտ էին», – ասել է Օրբանը: Նրա խոսքով, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության […] ...

Եվրահանձնաժողովը պետք է փորձի նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում․ Տուսկ

13:43 21.03.2025

Եվրահանձնաժողովը պետք է փորձի նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում․ Տուսկ

ԵՄ-ն չպետք է կոշտ արձագանքի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ-ի կողմից հայտարարված միջոցառումներին։ ԵՄ գագաթնաժողովից հետո այս կարծիքն է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Մաքսատուրքերի հարցում ամերիկյան վարչակազմի մարտավարությունը շատ ճկուն է: Հավանաբար չարժե կտրուկ արձագանքել հայտարարությանը, որևէ նախազգուշացմանը կամ որոշմանը», – ասել է Տուսկը TVP Info-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովը (ԵՀ) պետք […] ...

75-ամյա տղամարդը մահացել է. երկաթուղային պատահար

13:35 21.03.2025

75-ամյա տղամարդը մահացել է. երկաթուղային պատահար

Մարտի 20-ին, ժամը 10․58-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ միջին տարիքի տղամարդուն շոգեքարշը վրաերթի է ենթարկել, որը մահացել է: Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու Սանահին կայարան երկաթգծի 2598-րդ կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է շոգեքարշին և մահացել: Կատարվում […] ...

BACK_TO_TOP