Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+11.09 oC

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

19:20 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նախարարը շնորհավորել է գործընկերներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումները։

Անդրադառնալով 2027 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է այդ խոշոր միջոցառման նախապատրաստական փուլում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը:

Այս համատեքստում կարևորվել է Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած ֆրանսիական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։

«Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի: Մենք տպավորված ենք Փարիզի օլիմպիական խաղերով, որի իրականացումը լավագույն օրինակ էր»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը ևս կանցկացվեն կազմակերպական պատշաճ մակարդակով:

Նա գործընկերներին իրազեկել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե, խաղերի նախապատրաստման նպատակով առանձին կառույց է ստեղծվելու:

Նախարարն ընդգծել է՝ խաղերի անցկացման առաջնային նպատակներից են նախապատրաստվելու ընթացքում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հանրության շրջանում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու հանրահռչակումը: Կազմակերպչական աշխատանքների շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնավորի հետ համագործակցությունը, ինչը, նրա խոսքով, ամրագրված է Սպորտի զարգացման ռազմավարությունում:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել իրենց գործունեությունը՝ ուղղված մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը:

Կողմերը քննարկել են կազմակերպչական աշխատանքներում ներառված մասնագետների վերապատրաստմանը և աշխատանքների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-21-ը

11:50 21.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական […] ...

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

11:42 21.03.2025

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11:00−24:00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն: ...

Կանցկացվի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը. ընդունվում են հայտեր

11:35 21.03.2025

Կանցկացվի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը. ընդունվում են հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 […] ...

Արգենտինան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը

11:30 21.03.2025

Արգենտինան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը

Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հրապարակվել է X-ում։ «Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։ Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու […] ...

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը

11:22 21.03.2025

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, տպավորիչ նվաճման է հասել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 20 խաղում նա վաստակել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով Հունաստանի կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր ձեռք բերած խաղացողը։ Մանուչարյանը յուրաքանչյուր խաղում միջինում վաստակում է 22 միավոր: «Օլիմպիակոս Վոլուն» […] ...

Ձյան առատ տեղումներ՝ Լոռու մարզի ողջ տարածքում

11:18 21.03.2025

Ձյան առատ տեղումներ՝ Լոռու մարզի ողջ տարածքում

Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

BACK_TO_TOP