19:11 20.03.2025
Մարտի 17-ին` ժամը 12:29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է:
Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին և 34-ամյա եղբայրը: Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով մի քանի հարված են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակ, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ և կրակել օդ:
Որդին, հայրը և նրա եղբայրը ձերբակալվել ու տեղափոխվել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Մարտի 17-ին խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և դատարանի որոշման հիման վրա մարտի 19-ին կատարված խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է գազային ատրճանակը, որով 17-ամյա որդին կրակել էր օդ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
09:20 21.03.2025
«Ռեալի» թուրք ֆուտբոլիստը դժգոհ է Անչելոտիի մեթոդներից09:15 21.03.2025
Պետդեպարտամենտը կարծում է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մեկ քայլ է մնացելՊետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մնացել է ընդամենը մեկ քայլ։ «Մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու հրադադարից, և, այնուհետև, մենք կարող ենք սկսել խոսել ոչ միայն խաղաղության մասին մեկ շաբաթ կամ վեց ամիս, այլ երկարաժամկետ խաղաղության մասին, որի վրա կարող են ապավինել Ուկրաինայի, Ռուսաստանի և […] ...
09:05 21.03.2025
Հյուսիսային Կորեան փորձարկել է նորագույն զենիթահրթիռային համակարգըԿԺԴՀ-ի հրթիռների գլխավոր վարչությունը փորձնական արձակում է իրականացրել՝ նորագույն զենիթահրթիռային համակարգի արդյունավետությունը փորձարկելու նպատակով: Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փորձարկումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ «Պաշտպանական արդյունաբերության համապատասխան ձեռնարկությունում» արդեն սկսվել է նոր համակարգի սերիական արտադրությունը։ Ինչպես նշում է գործակալությունը, թեստը հաջող է անցել և հաստատել է […] ...
08:55 21.03.2025
Լեգենդար Բուֆոնի որդին ընտրել է Չեխիայի հավաքականըԻտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի մինչև 18 տարեկանների հավաքականը: «Ինձ համար հետաքրքիր էր այլ ֆուտբոլային մշակույթին ծանոթանալը: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, այստեղ նույնպես ինձ երջանիկ եմ զգում: Խոսեցի ընտանիքիս հետ, միասին հասկացանք, որ զարգանալու համար լավ կլինի հանդես գալ Չեխիայի հավաքականում: Մայրս երջանիկ է, հայրս նույնպես […] ...
08:50 21.03.2025
Օրբանն Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ 26 երկրների որոշումները դատարկ խոստումներ է անվանելՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը չի կարողանա կատարել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու իր պարտավորությունները, քանի որ դրա համար բավարար գումար չունի։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցած կառավարության ղեկավարն այնտեղ ընդունված որոշումները դատարկ խոստումներ է անվանել։ «Եվրամիությունը ոչ մի ցենտ չունի, նա ծախսել է իր ողջ փողը, և երբ խոսում է Ուկրաինային […] ...
08:40 21.03.2025
Լրատվամիջոցներ. բրիտանական հրամանատարությունը քննարկել է Typhoon ինքնաթիռներ Ուկրաինա ուղարկելու հարցըԲրիտանական Typhoon կործանիչներն Ուկրաինա ուղարկելու մասին ցամաքային ուժերին օդային ծածկույթ ապահովելու համար քննարկվել է հինգշաբթի օրը Մշտական միացյալ շտաբում (PJHQ) հանդիպման ժամանակ, որը պլանավորում և վերահսկում է Մեծ Բրիտանիայի բոլոր արտասահմանյան ռազմական գործողությունները, հաղորդում է Telegraph թերթը: ՌԱՖ-ի բարձրաստիճան աղբյուրը հրապարակմանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է բրիտանական օդային ծածկույթի հարցը: «Մենք երբեք բրիտանական զորքեր […] ...
08:30 21.03.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնիԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ի Ֆրեզնո և Գլենդել քաղաքներում հունիսի 6-ին և 8-ին։ ...