Մեր հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է․ Ջոն վան’տ Սխիպ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:37:03
Ամսաթիվ
21 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+15.09 oC

Մեր հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է․ Ջոն վան’տ Սխիպ

16:56 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։

«Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից։
Ես «Այաքսից» հետո ցանկանում էի կրկին հավաքական մարզել։ 2019 թվականին, երբ Հունաստանի հավաքականի ղեկին ժամանել էի Հայաստան, շատ էի զարմացել ու հիացել առկա ենթակառուցվածքներով։
Մենք մի քանի շաբաթ ենք այստեղ և սկսում ենք քիչ-քիչ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ Հուսով եմ` Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը և ավելի լավ թիմերում հանդես գալ։

Հայաստանի առաջնությունում խաղալով` ֆուտբոլիստները կարող են խաղամակարդակը բարձրացնելու փորձեր անել։ Հաճույք եմ ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ դիտելուց»։

Մեր հիմնական նպատակը ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է։ Կարճաժամկետ նպատակները` Վրաստանի թիմի դեմ լավ հանդիպում անցկացնելը և մրցակցի համար դժվարություններ ստեղծելը։

Ցավոք, մեզ չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ` Սելարայանն ու Սպերցյանը, բայց մյուս կողմից էլ դա լավ հնարավորություն է այլ խաղացողների համար», – ասել է նիդերլանդցի մասնագետը։

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա այսօր ու կսկսվի 21:00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծեծկռտուք Գյումրիում. Շիրակի ոստիկանները բացահայտել են դեպքը

18:30 21.03.2025

Ծեծկռտուք Գյումրիում. Շիրակի ոստիկանները բացահայտել են դեպքը

Մարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել […] ...

Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

18:22 21.03.2025

Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին: Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու: Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ […] ...

ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները Ֆրանսիայում մասնակցել են OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին

18:14 21.03.2025

ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները Ֆրանսիայում մասնակցել են OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին

ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան […] ...

Մաքգրեգորը  ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

18:06 21.03.2025

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը: «Հայրենակիցներ, դուք կարղ եք հեշտ և ճիշտ ընտրություն կատարել: Միասին պահպանենք Իռլանդիան»,- սոցցանցերում գրել է 36-ամյա մարտիկը: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել դեռևս 2023 թվականին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին մրցափուլում […] ...

SHANTNEWS

18:00 21.03.2025

SHANTNEWS

Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմին

17:55 21.03.2025

Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ […] ...

BACK_TO_TOP