Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
21:56:59
Ամսաթիվ
21 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+7.09 oC

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

15:58 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը:

Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:44 22.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […] ...

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. վարչապետ

00:37 22.03.2025

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած […] ...

Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ

00:29 22.03.2025

Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ […] ...

Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա

00:20 22.03.2025

Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոսված է հրապարակել՝ ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա: Ինչպե՞ս են անտառները կախված կլիմայից Անտառի կյանքը և աշխարհագրական բաշխումը կախված են կլիմայական պայմաններից, առաջին հերթին օդի ջերմաստիճանից և տեղումներից: Կլիման թույլ չի տալիս, որ անտառներն ամենուր աճեն։ Անտառների տարածման հյուսիսային սահմանը կախված է օդի ջերմաստիճանից։ Այնտեղ, որտեղ չափազանց ցուրտ […] ...

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինն այնուհետև բախվել է էլեկտրասյանը

00:12 22.03.2025

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինն այնուհետև բախվել է էլեկտրասյանը

Մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Audi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Համլետ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Audi»-ն բախվել է էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի […] ...

Պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե իրականացնել 2027-ին․ վարչապետ

23:59 21.03.2025

Պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե իրականացնել 2027-ին․ վարչապետ

Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 […] ...

BACK_TO_TOP