15:52 20.03.2025
Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ծրագրով և նաև մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությամբ կարևոր թիրախ է մշակույթի տնտեսականացումը: Եվ, ըստ նրա, Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: «Այս նախագծով մենք հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը՝ առաջարկելով ընդունել նոր օրենք: Նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաև մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև առաջարկի-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը և ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է նախարարը:
Օրենքի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն ստեղծել հայկական շուկա միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչը կնպաստի միջազգային շուկաներում երկրի մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը. «Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տների ներգրավումը մեր դաշտում կստեղծի ներուժ աճուրդային շուկան տարածաշրջանային հետաքրքրության առարկա դարձնելու»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է խանգարում, որ այսօր այդ աճուրդները տեղի ունենան: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս պահին օրենսդրությամբ սահմանված չէ մշակութային աճուրդի հնարավորություն, կա միայն «Հրապարակային սակարկությունների մասին» գործող օրենք, որը չի կարող կիրառվել ոլորտի կանոնակարգման համար: «Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այն բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել:
Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ այս որոշման ընդունմամբ այլ հարթակներում վաճառքները չեն արգելվում. «Բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակն ունի լիցենզիա, ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում: Դա, իրոք, լուրջ խթան կլինի: Մենք նաև սահմանել ենք, որ դա լինելու է անկանխիկ առևտրի հարթակ, լինելու է էլեկտրոնային»:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է՝ մեխանիզմը շատ հրապարակային և թափանցիկ է լինելու, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային հարթակն ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, և պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ էականորեն աճելու է. «Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը կա, բայց առևտրի ձևն անընդունելի է այն մարդու համար, որը ցանկություն ունի գնելու, որովհետև ո՛չ մատակարարման հարցն է հասկանում, ո՛չ իսկության, ո՛չ վճարման ու գնագոյացման, իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է՝ առաջին հերթին արվեստի զարգացման համար»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եթե մեզ հաջողվի փորձառու և հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս: Այսինքն՝ հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ»:
Վարչապետն անդրադարձել է անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը թանգարաններում շատ քիչ ներկայացված լինելու հանգամանքին և այդ հարցը կարևորել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից. «Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, էլ ոչ մի բան չկա՝ ՀՀ-ում արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ստեղծագործություն չկա՞, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո՛, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք»:
00:59 21.03.2025
Goal-ը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու հավակնորդների ցանկըԲրիտանական Goal պարբերականը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու ֆավորիտների ցանկը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո Goal-ը կարծում է, որ հաղթողի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» երկրորդն է: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո հեղինակավոր գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը կրկին «Բարսելոնան» էր, որին հաջորդում էին «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ ...
00:48 21.03.2025
Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»․ կա երեք վիրшվnրՄարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
00:40 21.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:36 21.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է […] ...
00:27 21.03.2025
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթԹուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […] ...
00:19 21.03.2025
Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնիՄարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով […] ...