Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+7.09 oC

Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

15:31 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 24-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում: Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկուղում` նույն զանգվածով լցված պոլիէթիլենային երկու փաթեթ:
Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն էլ աճեցրել, մշակել և պատրաստել է անձամբ օգտագործելու համար:
Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

***
Մարտի 3-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, ըստ որի` Մերձավան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը նույնպես տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա տանը կից մառանում հայտնաբերվեց չորացված-մանրացված մոտ 103 գրամ դեղնականաչավուն զանգվածով ապակյա տարա, նույն զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ, նաև` առաստաղից կախված կանեփանման ճյուղեր` մոտ 550 գրամ քաշով։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մոտ 795 գրամ կանեփանման չորացված զանգվածներ։
Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
***
Նմանատիպ հաջորդ տեղեկությունը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մարտի 5-ին: Այս դեպքում ևս նախաձեռնվեց քրեական վարույթ, և իրավապահները մեկնեցին Մրգաշատ գյուղ:
Այստեղի բնակիչ 40-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվեց կոշիկի, հեռախոսի և ծխախոտի մեկական տուփ՝ լցված կանեփանման չոր զանգվածներով, նաև` նույն պարունակութամբ պարկ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմեց մոտ 260 գրամ։ Տանտերը նաև ներկայացրեց թմրամիջոցի նմանվող հետքերով ծխամորճ ու 4 կաթուցիչ և հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփն ինքն է աճեցրել, մշակել և պատրաստել` անձնական օգտագործման համար։
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
***
Մարտի 6-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մեկ այլ հավաստի տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։
Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն: Նա ընդունեց, որ ունի կրիստալ, որը դրված էր հյուրասենյակի սեղանին։
Ըստ տանտիրոջ` կրիստալն իրենն է, ձեռք է բերել «Տելեգրամ» ալիքի միջոցով` անձնական օգտագործման համար։
***
Մարտի 9-ին ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի քրեական հետախույզները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ: Առավոտյան ժամը 6.10-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում, ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածով նրանք ձերբակալեցին Արմավիր քաղաքի բնակիչ 19-ամյա և Արարատի բնակիչ 18-ամյա երիտասարդների և վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն:
19-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փայլաթիթեղի փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ, նաև` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգված։

Ըստ երիտասարդի` հայտնաբերվածները թմրանյութ են: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում շարունակելով համատեղ միջոցառումները` քրեական և համայնքային ոստիկանները պարզեցին, որ հիշյալ թմարամիջոցները երիտասարդներին տվել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երտասարդ։
Մարտի 11-ին կատարված զննությամբ դեղնականաչավուն կանեփանման զանգված հայտնաբերվեց նաև «Օպել» մակնիշի մեքենայում, որը ըստ նախնական տվյալի, նույնպես պատկանում է 19-ամյա արմավիրցուն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Goal-ը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու հավակնորդների ցանկը

00:59 21.03.2025

Goal-ը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու հավակնորդների ցանկը

Բրիտանական Goal պարբերականը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու ֆավորիտների ցանկը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո Goal-ը կարծում է, որ հաղթողի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» երկրորդն է: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո հեղինակավոր գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը կրկին «Բարսելոնան» էր, որին հաջորդում էին «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ ...

Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»․ կա երեք վիրшվnր

00:48 21.03.2025

Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»․ կա երեք վիրшվnր

Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

00:40 21.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:36 21.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է […] ...

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

00:27 21.03.2025

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […] ...

Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

00:19 21.03.2025

Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով […] ...

BACK_TO_TOP