Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+7.09 oC

Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է

13:57 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է: Դրանք բաժանվել են 3 ուղղությունների: Առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներովգ ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով ներկայացնելով:

Նրա խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար  հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

«Նախատեսում ենք նաեւ, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված  վճարների կրկնակի չափը ունենա, բայց ոչ պակաս, քան 10 մլն դրամը»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ եթե պահնորդական կազմակերպության գործունեության սխալի հետեւանքով պահպանվող օբյեկտը վնաս կրի կամ տուժի որեւէ կերպ, ապա ապահովագրական գործակալությունը համապատասխան գումարի չափով պետք է հատուցի այդ վնասները:

Առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ:

Ակնկալվում է, որ նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, պահնորդական կամ թիկնապահական գործունեության արդյունավետության բարձրացման վրա:

Այս կարգավորումներից բացի, առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը շուրջ 13 տարի չի փոփոխվել, եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր  պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Զեկուցողը տեղեկացրել է, որ այժմ գրանցված է լիցենզավորված շուրջ 200 պահնորդական կազմակերպություն, թեեւ դրանցից 20-30 են, որոնք մշտապես կայուն եւ որակյալ ծառայություններ են մատուցում:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են համարել: Ներկայացվել են նաեւ առաջարկներ, որոնք կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

00:27 21.03.2025

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […] ...

Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

00:19 21.03.2025

Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով […] ...

Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

00:13 21.03.2025

Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «ՀՀ Ազգային ժողովի Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության […] ...

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայ մարզիկն առաջին անգամ կմասնակցի սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը

23:59 20.03.2025

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայ մարզիկն առաջին անգամ կմասնակցի սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը

Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր: Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով […] ...

ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ

23:47 20.03.2025

ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […] ...

Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համար

23:39 20.03.2025

Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համար

Վարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո: ...

BACK_TO_TOP