Շարժական մամոգրաֆը Գավառում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+11.4 oC

Շարժական մամոգրաֆը Գավառում է

13:18 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։
Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։
Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում:
Համայնքի բնակիչները, ովքեր ցանկանում են հետազոտվել, կարող են նախապես այցելել իրենց սպասարկող պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և հերթագրվել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ (car seat)

23:59 27.03.2025

Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ (car seat)

Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի […] ...

Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

23:55 27.03.2025

Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: ...

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավnր

23:44 27.03.2025

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավnր

Մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայր Հ․-ի վարած վարած «Nissan Murano» և Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեյ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքս Ա․-ն մարմնական վնասվածքներով […] ...

Մխիթարյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում»

23:39 27.03.2025

Մխիթարյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում», հայտնում է Calciomercato-ն։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում, ինչպիսին «Ինտերն» է։ Սպասում ենք մրցաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ կքննարկենք ապագաս։ Դեռ չենք երկարաձգել գործող պայմանագիրս։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ կարող եմ տալ հետագայում թիմին»,- ասել է 36-ամյա […] ...

Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացի աշխատանքների միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խմբի հանդիպումը

23:35 27.03.2025

Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացի աշխատանքների միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խմբի հանդիպումը

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Կադաստրի կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Ս/թ հունվարի 21-ին […] ...

Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր

23:23 27.03.2025

Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր

Մարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ: Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապցած մի շարք հարցեր: ...

BACK_TO_TOP