Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+8.09 oC

Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության

13:11 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից:

Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ձերբակալված եւ կալանավորված անձինք ՁՊՎ կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվում են բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող օրենքով:

Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալված անձանց պահման վայր բերվելուց հետո ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Որպես հավելյալ երաշխիք՝ նախատեսվում է նաեւ հնարավորություն, որով բժշկական զննությանը կկարողանա մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը:

Փոխնախարարի խոսքով ներկայում Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունն իրականացվում է շտապ բժշկական օգնության բժիշկների միջոցով, ինչը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիտարկում է դրական պրակտիկա: Այդ հանգամանքը արձանագրված է եղել Կառավարության որոշմամբ, այժմ առաջարկվում է ամրագրել օրենքում:

Առաջարկվում է սահմանել նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը, եթե առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը կամ դիմումը կամ նմանատիպ նախանշաններ է հայտնաբերել բուժաշխատողը կամ ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի ծառայողներն են բուժաշխատողին դիմել ու հայտնել նման ենթադրյալ վերաբերմունքի դեպքերի մասին: Նախատեսվում է նաեւ սահմանել լիազորող նորմեր, որոնցով լիազորություն կտրվի Առողջապահության նախարարին սահմանելու այդ արձանագրության ձեւը եւ դրա լրացման կարգը: Լրացումից հետո նման արձանագրության մասին պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացվի Քննչական մարմնին եւ Դատախազությանը, հնարավորության դեպքում նաեւ էլեկտրոնային եղանակով: Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ այս մասով առաջարկ է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Ըստ առաջարկի՝ այդ դեպքերը պետք է ամրագրվեն նաեւ բժշկական ընդհանուր էլեկտրոնային համակարգում՝ Արմեդ-ում: Փոխնախարարի խոսքով առաջարկն ընդունելի է, սակայն տեխնիկական տեսանկյունից առավել նպատակահարմար է իրականացնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը մանրամասնել է որոշ դրույթներ:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ

23:47 20.03.2025

ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […] ...

Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համար

23:39 20.03.2025

Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համար

Վարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո: ...

Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը

23:30 20.03.2025

Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։ Կարևորվել […] ...

Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել առկա համագործակությունը. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

23:19 20.03.2025

Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել առկա համագործակությունը. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի […] ...

Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր Ադրբեջանի

23:10 20.03.2025

Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր Ադրբեջանի

Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել  է Արտյոմ Երկանյանը: «Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած […] ...

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

22:58 20.03.2025

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ. «Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և […] ...

BACK_TO_TOP