12:02 20.03.2025
Համաշխարհային երջանկության զեկույցի հրապարակման համաձայն՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը, երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան, 66-րդը՝ Ռուսաստանը, 111-րդը՝ Ուկրաինան։
Համաձայն 2024 թվականի համաշխարհային երջանկության զեկույցի՝ լավագույն եռյակում, ինչպես 2023 թվականին, բոլոր սկանդինավյան երկրներն էին։
Փաստաթղթի համաձայն՝ ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում ներառվել են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ Ըստ զեկույցի՝ Միացյալ Նահանգները զբաղեցրել է 24-րդ տեղը։
00:13 21.03.2025
Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «ՀՀ Ազգային ժողովի Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության […] ...
23:47 20.03.2025
ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […] ...
23:39 20.03.2025
Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համարՎարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո: ...
23:30 20.03.2025
Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։ Կարևորվել […] ...
23:19 20.03.2025
Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել առկա համագործակությունը. հանդիպում ՏԿԵ նախարարությունումՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի […] ...
23:10 20.03.2025
Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր ԱդրբեջանիԹուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած […] ...