Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ․ Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+9.09 oC

Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ․ Թրամփ

11:43 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ն ապրիլի 2-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի վրա, եթե վերջինը չնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրն այն է, որ Հնդկաստանը աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է սահմանել: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, էապես կիջեցնեն այդ մաքսատուրքերը, բայց ապրիլի 2-ից մենք նրանցից կգանձենք նույն սակագները, որոնք նրանք մեզանից գանձում են։ Մենք ունենք հզոր առևտրային գործընկերներ: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ վատ վերաբերվեն: Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ: Նրանք, ովքեր մեզ բարեկամ չեն, որոշ դեպքերում մեզ ավելի լավ են վերաբերվում, քան նրանց, ովքեր պետք է բարեկամական լինեն, օրինակ՝ Եվրամիությունը, որը մեզ համար սարսափելի է առևտրի հարցում», – ասաց նա Breitbart News-ին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան և ԵՄ երկրները, միջին հաշվով, Միացյալ Նահանգներից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ն է նրանցից գանձում, ասել է նա։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել առկա համագործակությունը. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

23:19 20.03.2025

Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել առկա համագործակությունը. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի […] ...

Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր Ադրբեջանի

23:10 20.03.2025

Էրդողանը վերածում է Թուրքիան փոքր Ադրբեջանի

Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել  է Արտյոմ Երկանյանը: «Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած […] ...

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

22:58 20.03.2025

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ. «Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և […] ...

ՊՆ ռազմական ոստիկանության «Կարգազանց-2025» միջոցառումը

22:47 20.03.2025

ՊՆ ռազմական ոստիկանության «Կարգազանց-2025» միջոցառումը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ռազմական ոստիկանության «Կարգազանց-2025» միջոցառումից: Մանամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հայաստանն իր գործընկերային հարաբարերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան

22:36 20.03.2025

Հայաստանն իր գործընկերային հարաբարերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան

Մարտի 12-ին տեղի ունեցավ Բելգիայի հայերի կոմիտեի տարեկան գալա ընթրիքը, որին ներկա էին Անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քուիթնին, Միջին դասի, անկախ ձեռնարկատերերի և փոքր և միջին բիզնեսի նախարար Էլեոնորա Սիմոնեն, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների փոխնախագահ Միշել դը Մաղդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում […] ...

ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ Մ20 աշխարհի 2029-ի առաջնությունը 2 երկրում համատեղ անցկացնելու համար

22:27 20.03.2025

ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ Մ20 աշխարհի 2029-ի առաջնությունը 2 երկրում համատեղ անցկացնելու համար

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP