11:39 20.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, հայտնում է BelTA-ն ՝ հղում անելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գործող ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը ՝ 85,6% մասնակցությամբ։
18:30 21.03.2025
Ծեծկռտուք Գյումրիում. Շիրակի ոստիկանները բացահայտել են դեպքըՄարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել […] ...
18:22 21.03.2025
Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունըԹատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին: Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու: Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ […] ...
18:14 21.03.2025
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները Ֆրանսիայում մասնակցել են OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկինՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան […] ...
18:06 21.03.2025
Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահըUFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը: «Հայրենակիցներ, դուք կարղ եք հեշտ և ճիշտ ընտրություն կատարել: Միասին պահպանենք Իռլանդիան»,- սոցցանցերում գրել է 36-ամյա մարտիկը: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել դեռևս 2023 թվականին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին մրցափուլում […] ...
17:55 21.03.2025
Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ […] ...