11:27 20.03.2025
Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ հանձնվել»։
Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։
Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։
22:16 20.03.2025
Ի՞նչ է իրականում ցանկանում Ալիևը և ինչու՞ է անընդհատ ապատեղեկատվություն տարածում ԱդրբեջանըԱդրբեջանը չի դադարեցնում ապատեղեկատվության տարածումը և չի շտապում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Սա այն դեպքում, երբ այդ համաձայնագրի բոլոր դրույթները համաձայնեցված են և միջազգային հանրությունն էլ ողջունել է այդ փաստը: Հիմա էլ, սակայն, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար դիմում ներկայացնի: Թեմային ԱՄՆ-ից «Հեռանկար»-ի շրջանակներում անդրադարձել է […] ...
22:06 20.03.2025
Պապիկյանն ու Չիկովանին հետևում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղինՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը հետևում ենք գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ»։ Նախարարը գրառմանը կից հրապարակել է լուսանկարներ: ...
21:55 20.03.2025
«Բարսելոնան» հուսալի ձեռքերում չէ․ Վիկտոր Ֆոնտ«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը քննադատել է Ժոան Լապորտային: «Լապորտան վտանգում է խաղացողների այս յուրահատուկ սերնդի ապագան: Ակումբն ունի 1,3 միլիարդ եվրոյի պարտք, որը պետք է մարել: Լապորտայի թիմն ակումբը ղեկավարում է վերջին 48 տարիների այլընտրանքային տարբերակով: Նրանք ցանկանում են փոխել սեփականության մոդելը: Ինձ անհանգստացնում է նաև Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև եղած լարվածությունը: «Բարսելոնայի» […] ...
21:49 20.03.2025
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջևՄարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման […] ...
21:44 20.03.2025
ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. ԶախարովաՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Անատոլևիչ Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է […] ...