12:08 20.03.2025
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
00:19 21.03.2025
Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնիՄարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով […] ...
00:13 21.03.2025
Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «ՀՀ Ազգային ժողովի Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության […] ...
23:59 20.03.2025
ՊԱՏՄԱԿԱՆ. Հայ մարզիկն առաջին անգամ կմասնակցի սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանըՇվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր: Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով […] ...
23:47 20.03.2025
ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […] ...
23:39 20.03.2025
Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համարՎարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո: ...
23:30 20.03.2025
Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։ Կարևորվել […] ...