11:12 20.03.2025
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․
Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին և իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները (արական սեռի դիմորդների դեպքում կպահպանվի պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու պահանջը)։
Կընդլայնվեն քաղաքացիական անձանց աշխատանքի ընդունվելու հնարավորությունները։ Առնվազն բակալավրի որակավորում ունեցող և ՆԳՆ կրթահամալիրում համապատասխան դասընթացն ավարտած անձինք, ոստիկանության ծառայողներին զուգահեռ, կնշանակվեն համայնքային ոստիկանի պաշտոնում։
Դասընթացն ավարտած քաղաքացիական անձանց կշնորհվի առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում: Այդ անձինք, վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած ոստիկանության ծառայողների համանմանությամբ, կհամարվեն ատեստավորում անցած, և, բացի աշխատավարձից, կստանան նաև համապատասխան հավելավճար: Արդյունքում, ընդհանուր վարձատրության չափը, օրինակ, միջին խմբի պաշտոնում նշանակվելու, «Լեյտենանտ» կոչում ստանալու և գերազանց ատեստավորվելու դեպքում կկազմի շուրջ 500 000 ՀՀ դրամ:
Նախագծային լուծումների համար հիմք են հանդիսացել միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև հանրային լայն կոնսենսուսը, այդ թվում` քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները։
20:56 20.03.2025
Պաշտպանը դատապարտում է էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով տարածվող՝ ատելություն հրահրելուն ուղղված խոսույթըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, […] ...
20:45 20.03.2025
Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներինԻ պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին: Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը […] ...
20:36 20.03.2025
Հայտնի է այն երկիրը, որը առաջինն է նվաճել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիրԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Բահրեյնի ընտրանուն։ Այսպիսով ճապոնացիները դարձել են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը: Ճապոնիան 3-րդ խմբում առաջինն է՝ 7 խաղից հետո վաստակած 19 միավորով։ Բահրեյնը վեց միավորով հինգերորդ տեղում է: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Այս երեք երկրները տանտիրոջ իրավունքով կմասնակցեն […] ...
20:27 20.03.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի փ. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի […] ...
20:16 20.03.2025
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...