11:06 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:
2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց:
Գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ։
2025 թվականին, բացի ներքոնշյալ միջոցոռումներից, կարող են ֆինանսավորվել այլ միջոցառումներ ևս։
2025 թ. պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ
2025 թ. պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների ցանկ
21:35 20.03.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:28 20.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
21:19 20.03.2025
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներըՄարտի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Սիլվեն Ամիկին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախագահ Ամիկը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես հայկական և ֆրանսիական իմպրեսիոնիստական հարուստ ժառանգության համատեղ ցուցադրման հնարավորությունները։ ...
21:08 20.03.2025
Դավիթ Խուդաթյանը գործընկերոջ՝ Իրակլի Կարսելաձեի հետ Երևանում հետևում են Ազգերի լիգայի Հայաստան – Վրաստան ֆուտբոլային խաղինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ գործընկերոջ՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ Երևանում հետևում են Ազգերի լիգայի Հայաստան ֊ Վրաստան ֆուտբոլային խաղին։ Նախարարը գրառմանը կից հրապարակել է լուսանկար մարզադաշտից: ...
20:56 20.03.2025
Պաշտպանը դատապարտում է էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով տարածվող՝ ատելություն հրահրելուն ուղղված խոսույթըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, […] ...
20:45 20.03.2025
Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներինԻ պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին: Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը […] ...