Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+11.09 oC

Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերը

10:56 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ավելի քան 20 երկրների ղեկավարների և ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ կոչ արեց ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ավելացնել Ուկրաինային օգնությունը, ներառյալ ռազմական օգնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.03.2025

SHANTNEWS

«Բարսելոնան» հուսալի ձեռքերում չէ․ Վիկտոր Ֆոնտ

21:55 20.03.2025

«Բարսելոնան» հուսալի ձեռքերում չէ․ Վիկտոր Ֆոնտ

«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը քննադատել է Ժոան Լապորտային: «Լապորտան վտանգում է խաղացողների այս յուրահատուկ սերնդի ապագան: Ակումբն ունի 1,3 միլիարդ եվրոյի պարտք, որը պետք է մարել: Լապորտայի թիմն ակումբը ղեկավարում է վերջին 48 տարիների այլընտրանքային տարբերակով: Նրանք ցանկանում են փոխել սեփականության մոդելը: Ինձ անհանգստացնում է նաև Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև եղած լարվածությունը: «Բարսելոնայի» […] ...

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

21:49 20.03.2025

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման […] ...

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Զախարովա

21:44 20.03.2025

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Անատոլևիչ Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:35 20.03.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:28 20.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP