10:33 20.03.2025
ԱՄՆ-ը պետք է կապեր հաստատի Ռուսաստանի հետ, որն ունի արժեքավոր տնտեսական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է բիզնես անենք Ռուսաստանի հետ: Նրանք ունեն աշխարհի ամենամեծ տարածքը, շատ ավելի մեծ, քան Չինաստանը: Նրանք ունեն 11 ժամային գոտիներ: Նրանց հողը հարուստ է արժեքավոր ռեսուրսներով»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը Breitbart News պորտալին տված հարցազրույցում։
Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, էսկալացիայի կանխման պայմանները և մի շարք միջազգային հարցեր ։
20:56 20.03.2025
Պաշտպանը դատապարտում է էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով տարածվող՝ ատելություն հրահրելուն ուղղված խոսույթըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, […] ...
20:45 20.03.2025
Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներինԻ պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին: Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը […] ...
20:36 20.03.2025
Հայտնի է այն երկիրը, որը առաջինն է նվաճել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիրԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Բահրեյնի ընտրանուն։ Այսպիսով ճապոնացիները դարձել են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը: Ճապոնիան 3-րդ խմբում առաջինն է՝ 7 խաղից հետո վաստակած 19 միավորով։ Բահրեյնը վեց միավորով հինգերորդ տեղում է: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Այս երեք երկրները տանտիրոջ իրավունքով կմասնակցեն […] ...
20:27 20.03.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի փ. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի […] ...
20:16 20.03.2025
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...